ԴԱՎԻԹ ԵՎ ՄՀԵՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԱԿԱՆ ՎԵՊ
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ
Մեր րանասեր հասարակաթյանն արդեն հայտնի է, թե մեր ժողովրդական րանահյուսաթյան մեջ ինչ մեծ տեղ է բռնում Հ. Սրվանձտյանի «Գրոցբրոցի» մեջ
հրատարակված «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի Դուռ» կոչված ժողովրդական պատմական-֊դյուցազնական վեպը, Այդ վեպը Հ. Սրվանձտյանի հրատարակությամբ գրեթե մի ամբողչություն է կազմում, ունենալով յուր մեջ երկու եղբայր Աբամեյիրի և Սանասարի. Աբամելիքի որդի Դավթի և սրա որդի Մհերի պատմությունը,թեպետև այդ ամբողջությամբ հանդերձ թերատ է, մանավանդ Մհերի մասում:
Մեզ դեպ եղավ ս. Էջմիածնում գրի առնել այդ վեպի մի ուրիշ վարիանտ, որ լրացնելով առաջին հրատարակության թերի կոդմերր, փոխել է տալիս վեպի ծավալի մասին մինչև այժմ եղած հայացքը: Ւնչպես երևում է, այս նշանավոր վեպք մեծ ընդարձակությաուն ունի և չէ ամփոփվում երեք ծնունդի՝ Արամելիքի, Դավթի և Մհերի պատմությամբ, ալյ Սասնու տերերի ցեղի պատմոթյունն է դա, Արամելիքից և Սանասարից սկսած մինչև տնմառանջ և անմահ Մհերը, որով վերջանում է վեպը, Դավիթը ոչ թե Արամելիքի որդին է հանդիսանում, այլ նրա սերունդ պայազատներից մեկը և, պատմողի ասելով, 39-րդ զարմը, որովհետև Աբամելիքից մինչև Մհեր քառասուն զարմ են և ունին իրենք քառասուն ճյուղ առանձին պատմոթյունը, որ քառասուն գիշեր կնստեն և կպատմեն: Այդ քառասուն ճյուղից (եթե քառասուն թիվը չափազանց չէ) մենք այժմ ունինք վեպի սկիզբը՝ Արամելիքի և Սանասարի պատմությունը Հ. Սրվանձտյանի վարիանտում (թե Արամելիքն և Սանասարի վեպի սկիզբն են, այդ երևում է և մեր վարիանտից, որի մեջ ողորմիսում նրանց անուններն ամենից առաջ են ասված), Դավիթ (թլոր մականվանված)և Մհեր. բացի այդ մի հատված Թռլան Դավթից և երկու հերոսի միայն անունները՝ Բաղդասար և Մելքիսեթ քահանա, որոնք բոլորովին նոր են։ Սասնու և Մսրա քաղաքի տերերի միջև, ինչպես երևում է, տեղի է ունենում մի ժառանգական կռիվ. Արամելիքը (Հ. Սր<վանձտյանի> վարիանաով), Թռլան Դավիթը, թլոր Դավիթը կռվում են Մսրա տերերի, Մսրա մելիքների հետ և Մսրա մելիք (Մսրամելիք) կռչումը ոչ թե հատուկ անուն է դուրս գալիս, այլ Մսրա քաղաքի իշխոզների հասարակ կաչումը:
Վեպի այս նոր վարիանտը ոչ միայն լացնում է Հ.Սրվանձտյանի հրատարակաությունը, այլ մանավանդ թե ինքն ես մի գեղարվեստական ամբոդջություն է կազմում, որ ունի յուր առանձին արժանավորությունները: Մանրամասն քննությունը և այս վարիանտի համեմատությունը Հ. Սրվանձտյանի վարիանտի հետ ուրիջ ժամանակի և տեղի թողնելով, այստեղ այսքանը միայն կասենք, որ մեր վարիանտն ևս Դավթի կյանքից ունի շատ վիպական մանրամասնություններ, որոնք իրենց վրա կրում են հնագույն դյուցազներ-