Էջ:Matteos Zarifian, Works.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՒՅՍ-ՏԱՐԱԿՈՒՅՍ

Աշուն է. բայց այնպե՛ս արևն է գինով,
Ու երկինքն այնպե՛ս կապույտ, օրորուն,
Որ պատրանքն ունիմ անույշ օրերուն.
Ահ, կարծես ամա՛ռ է կախարդ գույնով…

Դեռ ամեն թռչուն կ’երգե անտարբեր,
Ոչ մեկ շյուղ հովին տերև մը տվավ.
Ահ, կարծես անո՛ւյշ օրերն են, իրավ.
Կարծես մահ չկա, այլ կյա՛նքն է եկեր…

Միայն թե ինչո՞ւ, ամեն իրիկուն,
Ճիշտ երբ երկնքին քերթվածը մարի,
Ախտավոր հևք մը հովին կը փարի,
Տրտմության թույնը տալով իրերուն…

Եվ հետո, մութին մեջ կարծես կուլան…
Մինչ ամրան ծիծա՛ղ միայն լսեցի.
Այս առտու վարդ մը քաղել ուզեցի,
Բայց հազիվ հպա՝ թերթերը փլան…

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Տակավ մռայլ ույժ մը կուտա հովն իր թափին.
Երկինքըն արդեն մոռցավ ժպտիլ, քանի օր է.
Ատելության շունչ մը հիմա զայն կը վարե,
Հեք տերևներն արտասուքի պես կը թափին…

Հաստ բունի մը գլուխըս հեց, ականջ կուտամ,
Նոր ծայր տվող եղերական այս նվագին՝
Ուր հոգիներ կարծես, հույլ-հույլ լուռ կը կքին
Ցավի մը տակ հանկարծահաս ու դեռ տարտամ…

Վաղը, սակայն, երր փոթորիկն անցնի ծովեն,
Ու գա թոթվել երազն հպարտ մայրիներուն՝