Այս էջը հաստատված է
Տժգունեցա. կարծես սաստիկ հիվանդացա…
Ուստի շուտով,
Դողդողալով,
Ծովուն դարձա.
Մեծ ալիք մը դեպի ծովափ կը վազեր.
Նախ կարծեցի թե ամեն ինչ երազ էր.
Հետո, հանկարծ, տղու մը պես հեծեծելով
Ձեռքս աչքերուս գիշերին դեմ գոցեցի,
Եվ սկսա վազե՞լ ուժգին
Ծովի ափին…
Ամեն մեկ վերքե |
Դեռ կը համենա |