Այս էջը հաստատված է
Ու դեռ երկնքին
Իջնել կը վախնան
Աստղերը աշնան․․․
Հատ-հատ կը թափին
Այս լուռ ծովափին
Արցունքներ անտեր․․․
Իսկ ես չե՜մ գիտեր՝
Տանիմ դեպի ո՛ւր
Այս սիրտըս թափուր․․․
Դեռ կը համենա
Բըլուրին վրա
Լացը սըրինգին․․․
Հին օրեր են, բայց հըստակ
Կը հիշեմ դեռ ամեն բան.
Աշունով լի էր ճամբան,
Ու մութ էր մեծ ծառին տակ.
Մինչև այդ օր, դողալով,
«Կը սիրե՛մ քեզ»-ը մըթին
Ըսած չէինք տակավին,
Դեռ կ’ապրեինք աղոթքով.
Բայց մո՛ւթ էր մեծ ծառին տակ…
Ալ քիչ–քիչ պետք էր հոսեր
Մռայլ ակեն հըստակ սեր.
Ա՜հ, գիշեր մ’էր անհատակ…
Ու հոսեցա՛վ վերջապես…
«Կը սիրե՛մ քեզ»-ը մըթին՝
Իր շրթները հծծեցին,
Աղոթքի մը հևքին պես…