Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մատներովդ աղվոր
Ճակատըս շոյե.
Հոն խոհ մ’ամեն օր
Հոգիս կը ծյուրե։

Բայց այնքա՛ն վերեն
Սևեռե ինծի,
Որ հոգիս նորեն,
Նորեն թևածի՛․․․

ՃԱՄԲՈԻՆ ՎՐԱ

Ոտքիս տակ՝ նույն ճամբան է ուր լուռ կը քալեմ,
Փոշիով ձյունոտած՝ ալևոր նոյն ճամբան,
Ուրկե շատ եմ քալեր, ուր թողեր եմ շա՜տ բան
Հոգիես․․․ Հոգիես վերջը զա՜յն կը սիրեմ…

Մեկ քովին ան ունի պզտիկ լեռ մը խոհուն,
Որ ամեն իրիկուն իր երազը ունի.
Մութ երազ մ’է որ միշտ կը ձգտի անհունի՜…
Ա՜հ, իրերը կ’ապրին, կ’ապրի՜ն լուռ ու անքուն։

Մեկ քովեն ալ կ’իջնե սա կապույտ հովիտին
Հիքությունը պարկեշտ՝ որ ցորենն է գրկած.
Լեռան պես ան չունի՜ տրտմություն ու կասկած,
Այլ կ’ըսե՝― գարո՜ւն է, հարսնուկներս թող ծաղկին…

Այս երկու ընկերներն ալևոր ճամբային՝
Մըտածել կուտան ինձ մեր ճիգին ապիկար.
Անձկագին կը ձգտինք բաներու որ չեն գար,
Մինչ կյանքին հարսնուկները մեզի կը նային…

ՃԵՐՄԱԿ ԳԻՇԵՐ…

Ծո՜վը։ Հանդարտ՝ ինչպես մարմանդ մը ձյունե։
Երկինք մը՝ որ տժգույն է,