Այս էջը հաստատված է
Ու գտա որ
Մեծ Բնակիչն երկնավոր
Նվա՛զ հարուստ էր քան ես.
Իր Տիեզերքն, իրավ որ,
Այնչա՜փ էր փոքր՝ համբույրես…
Սերն իսկ, այս գիշեր,
Չունի ինձ հրավեր…
Մեռած են աղվոր
Իղձերը բոլոր.
Ու Ձայնը նորեն
Մութ հեռուներեն
Նույն քանը կ’ըսե.
— Կյանքը երա՜զ է…
Ծունկերուդ վըրա
Քընանա՜մ նորեն.
Հոգիս կը վախնա
Այս մո՜ւթ գիշերեն։
Ծունկերուդ վըրա
Թույլ տուր որ մոռնամ
Թե մահը կուգա
Ալ վերջին անգամ:
Երգե՜, սիրական,
Քընանա՜մ նորեն.
Դևե՜ր կ’երևան
Գիշերին խորեն…