Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն կողմ դող, ամեն կողմ հույզ, ամեն կողմ երգ,
Հոս կը սողան, հոն կը ծաղկին, հոն կը թռչին,
Ամեն կողմ բույր, թույր ու համբույր,
Հոս կը ծնին, հոն կը ծլին, հոն կը սիրե՜ն…

Ահա տարմերն են ասոնք՝ կյանքով արբշիռ
թռչուններուն,
Որ, ալևոր — թայց ի՜նչ հզոր — ծառերուն մեջ
թաքնված,
Սիրո տոնը կը տոնեն…
Իրենց գույն-գույն փետուրներուն սարսռան ահա
կը տեսնեմ,
Մինչ, գաղջ սյուքին հմայքին տակ, լանջքերն
իրենց ըսպիտակ
Կը հորդին լուռ հեշտանքով, այնպե՜ս, այնպե՜ս կը հևան…
Օ՜ քերթվածը իրենց երգին…
Ահա շյուղերն ավշահեղձ՝ մեղմ օրրումով կը կքին,
Երբ սիրահար զույգերն անոնց, թռիչքներով խոլական,
Սիրո ցավը հեշտանքի վերածելու կը ճգնին…
Ու կը հևա՜ն, ու կը հևա՜ն, լանջքերն իրենց ըսպիտակ
Այնքան անզոր են՝ հզոր ցավին համար վայելքին…

Սո՜ւրբ բնություն…
Մեռելներն իսկ պետք է զգան, կը խորհիմ,
Լքումին մեջ իրենց տրտում գիշերին,
Ողջ տարրերուն այս պոռթկումը խելահեղ,
Այս լույս համբո՜ւյրը երկնքին ու կյանքին…
Աստվաձայի՜ն բնություն,
Կ’ուզեմ ըլլալ ես գերին քու հեթանոս քմայքին…
Քու բույրերուդ, քու թույրերուդ ծովին մեջ
Լողա՜լ, լողա՜լ, նույնիսկ խեղդվիլ կը տենչամ.
Ա՛ռ զիս, ա՛ռ զիս.
Ահա քեզի կը հանձնեմ, քու սերերուդ,
սարսուռներուդ՝
Կյանքի տրտում գիշերներեն դատարկացած
իմ հոգին…
Ա՜հ, թող նորե՜ն, ինչպես հին-հին օրերուն,
Լույսով, Հույսով հորդի ան․․․