Այս էջը հաստատված է
ԾԱՌԵՐՈՒՆ ՏԱԿ
Հոգիս գինո՜վ է այսօր
Քու աչքերուդ այդ ծո՜վ ծո՜վ
Գինիով…
Ծառերուն տակ հեշտօրոր՝
Հոգիս գինո՜վ է այսօր:
Հեշտա՜նքն այս մութ գիշերվան…
Ա՜հ, թող շողերն արևին
Չերևի՜ն,
Մինչև ըլլանք մենք անհետ՝
Անդունդն ի վար, քեզի հետ…
Ծառերուն տակ հեշտօրոր՝
Հոգիս գինո՜վ է այսօր։
ՄԱՀԵՐԳ
Պիտի մեռնի այս գիշեր.
Պիտի մեռնի՝
Թեև Աստված գիտե թե
Քսան գարուն է ապրեր
Ան հազիվ թե…
Անույշ տղան՝
Շուշանի պես ճակատով.
Հպարտ տղան՝
Սիրտն անհունեն միշտ խռով։
Ա՜խ, հովը յար
Գոնե վայրկյան մը դադրեր,
Մինչ անդադար
Փեղկերն ի վեր
Երդն իր կ՚երգե