Այս էջը հաստատված է
Հոն խեղդելու հույսս անարյուն,
Որ անտերունջ ջահի մը պես կ՚ոգեվարի...
Իսկ հոգիիս քարայրներուն տակավ կ՚իջնե
Լռություն մը հոգի գույն՝
Ուր կը ճոճին,
Դաշույններու պես առկախ,
Սառույցնե՜րը Ճակատագրին...
Անոնցմե վար, շիթ առ շիթ,
Մա՜հն է որ իմ Կյանքիս վրա
Ցուրտ նվագով մը կ՚իյնա...
ՆՈՅԵՄԲԵՐ
Պարտեզներեն Ջնջումն անցա՜ծ է արդեն՝
Վարդենիները թախիծե կը դեղնին...
Ու մայրիներ երազն իրենց կ՚ավարտեն՝
Երկընքին դեմ թոթվելով սեգ կատարնին։
Վերը, ամպեր՝ լիճերու պես սպիտակ,
Տեղ-տեղ կապույտը կ՚երգե դեռ Երգը հին,
Ո՜չ մեկ խռովք: Աստուծո խիղճն է հըտսակ:
Թռչուններ լուռ, կը գաղթեն, սուգն հետերնին...
Վարդենիները թախիծե կը մեռնին...
ՏԱՐՏԱՄ ՐՈՊԵ
Աստղեր կան ու չըկա՜ն....
Հեռուեն կը հոսի
Ցավոտ երգ մ՚աղջըկան՝
Որ Ցավիս կը խոսի...
Մինչև ե՞րբ պիտի լա
Հիվանդ երգն աղջըկան.