Էջ:Matteos Zarifian, Works.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ
ԵՐԳԵՐ




ԳԻՇԵՐ

Ո՛չ մեկ հավատք...
Հիմա հոգիս ավելի՛ մերկ է բան անտառ մը հրդեհված,
Ու մտածումս ավելի ցուրտ՝ քան թե ձյունը լեռներուն,
Թեև նույնքա՛ն վըճիտ...
Իսկ հույզերս ու հին սերերս կարոտագին կ՚երազեն՝
Իմաստության այս ձյունին տեղ՝
Խե՜նթ արևը իմ պատանի օրերուս...

Ո՛չ մեկ հավատք...
Ահ, մինչև իսկ չեմ հավատար,
― Թեև ահա մայրամուտ է անամպ, պայծառ ―
Թե աստղերը րոպե մ՚հետո,
Երկնքին վրա,
Հոգիներու պես տարորեն,
Իրենց հստակ կուսությունրը պիտի բերեն...
Եվ թե կարո՛ղ պիտի ըլլամ,
Այս գիշեր ալ,
Իրենց լացած նիհար լույսով,
Հին հուշերու սա ալևոր ճամբուն վրա
Քի՜չ մը քալել...

Ո՛չ մեկ հավատք, ո՛չ մեկ հավատք...
Աչվըներուս գիշերին մեջ,
Ինձ կը թվի,
Մռայլ մատներ երբեմն հանկարծ կը մըխրճին,

― 401 ―

26 Երկեր