Էջ:Matteos Zarifian, Works.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ մեկ աստղ ունիմ ինձ ընկեր, ոչի՜նչ․․․
Գիշերվան հովն իսկ ձըգեցի հեռուն.
Լոկ հոգիս ունիմ ու աչքերըս ջինջ,
Ես կ’երթամ լըսել նվա՜գն աստղերուն․․․


ԳԻՇԵՐՎԱՆ ԾՈՎԸ


Ծովափ իջա, ալիքներեն մագնիսված։
Ի՜նչ աղվոր Է, գիշեր ատեն, հըպա՛րտ ծով,
Սաղմոսերգու այս ջուրերուդ երգը ցած՝
Որ կ’ողողե զիս, անաստվածըս, աստվածո՜վ․․․

Ու մինչ արձան կ’ըլլամ սա մեծ ժայռին քով,
Աչքըս տված հորիզոնի մը վայրի՝
Երգըդ այնպե՛ս կ’օրորե զիս աղոթքով
Որ խունկի պես այս մըռայլ սիրտըս կ’այրի.․.


ՍԵՐՍ ՈԻ ՀՈԳԻՍ


Իմ սերըս նման է
Օվկիանի մը անհուն՝
Ուր հոգիս, օրն ի բուն,
Մարգարի՜տ կը հանե․․․

Իմ հոգիս նըման Է
Երկընքի մը անհուն՝
Ուր իմ սերըս օրն ի բուն,
Բույլ, բույլ ա՜ստղ կը ցանե․․․


ՄԻԱՅՆ ՔԵ՛Զ․․․


Կես-գիշերի երկընքեն՝
Լըռությունով մը անբավ՝
Աատղե՛րն անգամ քե՜զ կ’երգեն․․․