Էջ:Matteos Zarifian, Works.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաղնիքեն կուգա.
Բույրերն օճառին
Ծոծրակին վըրա
Դեռ կը թափառին…

Ու դեռ մատներե
Շիթեր կը շողան,
Հոգի՜ կը բուրե
Մարմինն իր շուշան․․․

Ու մինչ կ’երկարե
Համբույր մը վճիտ՝
Կ’ըսես նըկա՜ր է
Սուրբի մը վըտիտ…

ԿՈՒՅՍԻ ՀՈԳԻ

Այս որքա՜ն վարդ նորեն այսօր
Ալքերուդ մեջ, իմ աղվո՛ր․․․
— Քե՜զ եմ բերեր, մըռա՜յլ տըղա,
Եկուր անոնց մեջ լողա՜․․․

Այս որքա՜ն աստղ, այս իրիկուն,
Աչքերուդ մեջ, իմ անհու՛ն…
— Քե՜զ եմ բերեր, մըռա՜յլ տըղա՜,
Սիրտըս սերեն կը դողա՜․․․

Այս որքա՜ն վիհ, սակայն, հիմա
Աչքերուդ մեջ կ’երևա…
— Գիշերն ի՜մն է, անսի՜րտ տըղա,
Աստղերուս տակ դուն խաղա՜․․․