Էջ:Matteos Zarifian, Works.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսա պարտեզ մը վայրի.
Սեգ, մենավոր ծառերով,
Որոնց մեջ հով մը խռով․

Կը հեծեծեր․ ու հիվանդ
Հոգիներու պես մթին
Տերևները կ’իյնային.

Ավազան մը կար մեկ դին,
Անզարդ, տժգույն, ո՛չ իսկ ջուր.
Կարծես մեծ սիրտ մ’էր թափուր։

Ու հոգիիս խորհեցա…
Հին-հին ցավեր, ո՛չ մեկ սեր.
Այդ պարտեզն իմ հոգի՞ս Էր…

Հետո նորեն, տրտմորեն,
Ճամբաներեն ամայի,
Վիշտերուս հետ կ’երթայի։

ԳԻՆՈՎԻ ԵՐԱԶ

Այս գիշեր նորեն երազըս տեսա.
Խոշոր ժայռին տակ, շունչ-շունչի նստած,
Խենթ-խենթ բառերով կը պատմեի, ցած,
Թե իրմե հետո ի՛նչ կյանք ապրեցա.

«Երբեմն, պառկած, սաղմոս կարդացի…
Բայց հաճախ ալ, քո՛ւյր, մոռնալու համար
Դեզ-դեզ կուտակված վիշտերս անհամար՝
Իրիկունները գինետուն գացի…

«Ահ, դուն գինովի աչքեր չե՛ս տեսեր,
Հոգիս, հավատա, աստղով կ’լենա,
Երբ կերթամ պառկիլ բաց դաշտին վրա,
Հեգնելու համար երազներն ու սեր…