Էջ:Matteos Zarifian, Works.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ որքան վա՜րդ ծոցիդ մեջ.
Կեցի՜ր գլուխըս դնեմ
Ու քնանամ, հոգնած եմ.
Ճակտիս կ’այրի հուր մ’անշէջ։

Ահ, ի՜նչ լավ է, մի՛ շարժիր.
Արցունքներըս մեղմ կ’այրին.
Գերին ըլլամ այս ժայռին,
Ուր այսքան վարդ ինձ տվիր…

Ա՜խ, արևը կը մարի…
Մինչև առտու հոս ննջեմ.
Ահ, գիտե՞ս՝ ի՜նչ հոգնած եմ.
Իմ արևս ալ կը մարի…