Էջ:Matteos Zarifian, Works.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադրելե ետքն ալ, անկողնիս մեջ անշարժ նստած դիտեցի տժդույն ու սիրելի երկիրը... Ի՜նչ բաղձալի թվեցավ արշալույսին հետ գալիք կյանքը...

Վաղը կիրակի է։ Եթե աղեկ ըլլայի...

Ախ, ինչ աղվո՜ր կ՚երևային աչքիս, գիշերվան այդ տրտում ժամուն իր պարտեզն ու հասմիկները, ջրհորը՝ ուր կը նստինք միշտ, երբ արև չըլլա, ծիրանի ծառը, ախ, այդ մեծ, այդ անույշ ծառը՝ որուն տակ...

«Վաղը հոս պիտի ըլլամ դարձյալ ես, մեռելի պես պառկած այս խոշոր մահճա- կալին երկաթներուն միջև, շարժելու անկարող, երազելու և սիրելու անընդունակ...»

Քիչ մը լացի այս մտածումին հետ ու քնացա...

20 հունիս...

Ն...ն մեզի եկավ երեկ իրիկուն: Դիմացս, մահճակալիս երկաթներուն վրա հակած՝ այնքան խնդաց. բայց ես գիտեմ թե որքան արցունք կար իր այդ խընդուքին մեջ։

Մեկնելու ատեն, իր ամոթխածությունը չթույատրեց իրեն որ՝ մորս ներկայությանը՝ ձեռքը համբույրիս երկարեր, ինչպես ուրիշ ատեններ, ու կարճատև սեղմումե մը ետքը քաշեց զայն: Չստացված այդ պզտիկ համբույրը անդարմանելի կորուստի մը տրտմությունը տվավ ինծի, երբ գնաց ան...

21 հունիս...

Գեշ դիշեր մը անցուցի, թեև երեկվան բաղդադմամբ նվազ արյուն կորսնցուցի: Ընդհանրապես կեսգիշերեն վերջը կ՚արթըննամ և ալ չեմ կրնար քնանալ։ Արշալույսի մոտ սաստիկ տենդ մը հարձակեցավ վրաս ու 4-5 ժամ մը տևեց:

Հիմա, կեսօր, տենդս գրեթե նահանջած է, գլուխս և աչքերս սաստիկ կը ցավին: Ոչինչ կ՚ուզեմ ուտել: Այնպես շուտ կը հալիմ:

Երեկ իրիկուն Ն...ն եկավ: Իր դեմքին վրա կարդացի նորեն նույն արտաքին զվարթությունը և նույն ներքին կսկծանքը։ Սիրտս կը ճմլվի, երբ կը մտածեմ իր դժբախտությանը վրա: Խե՜ղճ աղջիկ: Չէիր դիտեր թե զիս սիրողները կը տառապին: