Էջ:Matteos Zarifian, Works.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* * * * * *

Նորեն տարօրինակ գիշեր մը կը սկսի՞: Ժամը երկուքը անցած է: Նորեն դպրոցին պատեն ցատկած, պատուհանե մը ներս սպրդած ու հոս եմ եկած, գիշերային այս մութ ապաստարանս: Ասիկա այն սենյակն է, ուր դեո ամիս մը առաջ, դասերու ավարտումին, կը նստեի խաղաղորեն ծխելու և խոսակցելու պաշտոնակիցներու հետ։ Ճիշտ դիմացը, սա սև բազկաթոռին վրա, ամիս մը առաջ, ես կ՚ընկողմանեի իբրև աշխարհի ամենեն խաղաղ հոգին, ժպտելով, բարձրաձայն ծիծաղելով ու... այս միևնույն ուղեղով չէ՞ր որ ես այն ատեն տրամադրություն կը զգայի ժամ մը անվերջ հակաճառելու ընկերներու հետ, ամենասին նյութի մը շուրջ։

Նորեն ի՞նչ եղավ ինծի: Ի՞նչ կ՚ըլլամ ես նորեն: Ա՜հ, եթե խելագարություն Է որ շուրջս կը դառնա, թող գա, ես այդ ծիծաղը կը նախընտրեմ դեմքի այս տխմար արտահայտութենեն: Ես կը նողկամ հուսահատութենեն որ սկսած է նորեն իմ գեղեցիկ դեմքիս տալ զառամած հոճայի մը շոշորդ արաահայտությունը, ես խնդալ կ՚ուզեմ, քրքջա՜լ...

Սկյուտար, 18 հունիս 1921

Դատապարտված եմ անշարժ պառկելու ամրողջ ատենը, գիշեր ցերեկ, միշտ միևնույն դիրքին մեջ։ Պզտիկ շարժում մը կրնա արյուն ժայթքեցնել հիվանդ թոքես դուրս։ Այնպես կը վախնամ այս արյունեն, թեև երբեմն կը ժպտիմ... Ի՜նչ դառն, ի ՜նչ անմարդկային բան է հուսահատության գինովությունը։

Երեկ, ամբողշ օրը շարունակվեցավ արյունը քիչ քիչ: Գիշեցը՝ երկու անգամ, մեծ առատությունով։ Քովս շուր տվող մը չունեի: Մայրս սենյակիս մեջ եկեր պառկեր էր առջի իրիկվընե, պետք եղած ատեն հասնելու համար. բայց խեղճը այնքան հոգնած էր որ քունը տարեր էր։ Չուզեցի զինք արթնցնել:

Երկրորդ արյունահոսությունը երբ կ՚ունենայի՝ լուսնալու վրա էր գրեթե դուրսը և կամ թերևս պզտիկ լուսին մըն էր որ այդ պատրանքը կուտար ինծի։ Ամեն պարագայի տակ, դուրսի իրերուն այդ մտերմի երևույթը, չեմ գիտեր ինչու, այնպիսի կարտոգին վիճակ մը առաջ բերավ մեջս, որ երկար ատենք աբյունը