փոթորիկ մը իջավ հոգիիս մեջ, և սկսա գավազանովս «չէլիք-չումաք» խաղալ՝ սենյակին իրերը ասդին անգին թռցնելով...
Շուտով, հանդիմանություններու տարափը նետեց զիս սեյլակին մեկ անկյունը, պզտիկ աթոռի մը վրա, ուր արքայորեն բազմած, սկսա շատախոսել, վիճիլ, քրքջալ... մինչև որ՝ սաստիկ հոգնած, ալ խոսելու իսկ անկարող ու տըրտմու- թյունը աչքերուս՝ մեկնեցա։ Մեկնելու ատեն, Ն...ն նորեն ձեռքը չտվավ որ համբուրեմ, թեև ես ալ չուզեցի։
Ինչո՞ւ...
- 26 հունիս...
Այսօր ելլելու փորձ մը ըրի. բայց ստիպվեցա շուտով տնկողին վերադառնալ։ Հազիվ քանի մը քայլ առի արևին տակ, ու ծունկերս կթոտիլ սկսան: Մորաքրոջս պարտեզը ապաստանեցա, ուր կես ժամի չափ նստա, աղվոր արևին տակ, ու դիտեցի այծի ծագերու և նորածին վառյակներու կյանքը։
Կյա՜նքը...
Որքա՜ն կը սիրեմ զայն հիմա: Տե՛ր Աստված, արդյոք շատ ո՞ւշ է...
Վերադարձիս՝ այնքան հոգնած ու գունատ էի որ զգուշացա մեծ հայելիին մեջ շատ մոտեն նայելու աչքերուս, ու սենյակս ելա՝ անհուսության ժպիտը շրթունքիս։
Այսօր պիտի չտեսնեմ զինք։
- 27 հունիս...
Իրիկվան դեմ՝ ուժերս հավաքեցի և իրեն գացի։ Մինակ էր տունը։ Մայրամուտի ամբողջ պահը միասին եղանք, իր սենյակին մեջ։
Սերս անհունություններու սահմանը հասած է արդեն։ Հետզհետե կը շատնան այն վայրկյանները ուր կը փափագիմ իր առջև ծնրադրել։ Իրեն կը նայիմ՝ մարդերեն վեր էակի մը պես: