Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրամուտի պահերու,
Երբ մինակ եմ ու լռին,
Հանկարծ, սակայն, կը սառին
Երգ ու ժպիտ — ահ, ինչո՞ւ…

Աշունն այնպե՛ս կը սուլե…
Տժգույն ծիծաղն ամպերուն
― Օ, անաստված ծաղրն անհուն —
Համր-համր կը քալե…

ԵԹԵ ԳԱՐ…

Ի՜նչ հեշտագին մշուշ է այս նորեն շուրջս.
Աչքերուս մեջ, գիշերին հետ, կարծես աստղեր կը ղողան.
Ու կարծես թե, հոգիես դուրս,
Մանիշակի թախծոտ բույր մը կը տարածվի գիշերին…
Այնպե՜ս բարի եմ այս գիշեր.
Այնպե՜ս ներող, զղջացող.
Այնպե՜ս պատրաստ հեծեծանքի…
Հոգիիս մեջ,
Հպարտության ապառաժեն ա՛փ մը փոշի իսկ չկա.
Ու հին կարո՜տն է որ ահա,
Երազակոծ աչքերուս մեջ,
Օրհասական հիվանդներու քաղցրությունով,
Համր-համր կը ծավալի…
Իրավ, այնպե՜ս ես հիվանդ եմ այս գիշեր,
Հիվանդություն մը նոր մահվան փոսին տեղ՝
Հավերժության ապարանքին կը տանի…
Իրավ, իրավ, այս հոգիովս երթամ պառկիլ աստղերուն տակ.
Ահ, եթե գա՜ր այս գիշեր…