Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ, ԼԵԳԵՆԴՆԵՐ

ՄՐՐԿԱՀԱՎԻ ԵՐԳԸ

Ծովի ալեհեր հարթության վրա
Ամպեր է ահա կուտակում քամին,
Ահեղ ամպերի և ծովի միջև
Ճախրում է հպարտ մրըրկահավը,
Թռչում է՝ մի սև կայծակի նման։
Մերթ ալիքներին թևով դիպչելով,
Մերթ նետի նման ամպերին հասած՝
Ճչում է նա չոր — և խինդ են լսում
Ամպերը խիզախ թռչունի ճիչում:
Հնչում է ճիչում — փոթորկի ծարավ։
Եվ զայրույթի ուժ, և կրքի հրդեհ,
Եվ հաղթանակի հավատք են լսում
Ամպերը նրա այդ ահեղ ճիչում:
Նվում են ճայերն ամպրոպից առաջ,
Սուզահավերը նվում են նույնպես,–
Սուզահավերին անհայտ է հավետ
Անհուն հրճվանքը կյանքի պայքարի։
Գոռ որոտներից սարսում են նրանք։
Հիմար պինգվինը թաքցընում է խեղճ,
Գիրուկ մարմինը ժայռերի խորքում…
Եվ միայն հպարտ Մրըրկահավն է
Ճախրում համարձակ, խիզախ և ազատ՝
Ծովի ալևոր, ճերմակ փրփուրում։
Ավելի մռայլ ու ծանր են իջնում