Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարօրինակ էր զրույցն այս Մահին,
Ո՞վ է Մահվանից նման բան ուզում…
Մտածեց՝ էլ գործ կըմնա՞ իրեն,
Թե չհամբուրվեն մարդիկ աշխարհում…
Եվ, տաքանալով արևի ներքո,
Մահն ասաց՝ մոտիկ կանչելով օձին.
«Գնա, համբուրիր — և ետ եկ շուտով.
Գիշերը՝ քոնն է, կըսպանեմ լուսին»։

Եվ նստեց քարին։ — Օձը ժանիքով իր
Մահվան գերանդին է լիզում։
Աղջիկը բախտից հեկեկում է,
Փնչում է Մահը, — «Դե գնա, դե, շուտ»։

4

Գարնան արևով քնքուշ տաքացած,
Մահը արձակեց տրեխները հին,
Հենվեց չոր քարին — և խորը քնեց։
Եվ վատ մի երազ այցելեց Մահին։

Իբրև Կայենը՝ ծնողը նրա,
Ի թոռանթոռի՝ չար Հուդայի հետ,
Երկուսն էլ զառում,— ելնում են լեռը,
Երկու իժի պես սողում են կամաց։

«Տեր»,— հառաչում է մռայլ Կայենը,
Երկինք նայելով մարած աչքերով.
«Տեր»,– հայցում է չար Իսկարովտացին՝
Աչքերը հողից չըբարձրացնելով։

Վերը, ամպի մեջ, լույս լերան վրա
Տերն, ընկողմանած, կարդում է մի գիրք.
Վառ աստղերով է այդ գիրքը գրված,
Մի էջ է նրա — Ծիր-Կաթինն անհուն։
Կանգնած է վերը Հրեշտակապետն՝