Էջ:Metsapativ murackanner.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Չէ, մեզի համար կըսե․․․ և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքի մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք։

— Այնպես է։

— Պատրաստ գտնվելու ենք, որ կանչվելնուս պես երթանք։

— Իրավ է։

— Մեղավորս պիտի համարձակիմ խնդիրք մը ընել ձեր բարեպաշտությանը և կը հուսամ, որ չեք մերժեր, վասնզի ձեր բարեպաշտությունը և ջերմեռանդությունը շատ աղեկ կը ճանչնամ մեղավորս։

— Հրամմեցե՛ք։

― Տեր աստված յուր անսպառ գանձը միշտ բաց պահե հրամանոցդ պես ջերմեռանդներուն։

— Շնորհակալ եմ։

— Մեկուն տեղ հազար տա, հազարին տեղ միլիոն տա ի շինություն սբ․ եկեղեցվո և ի փառս ազգին։ Խնդիրքս սա է, որ առաջիկա կիրակի կուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագ մատուցանել։ Ներեցե՛ք համարձակությանս, բայց իմ պարտքս է միշտ իմացունել, որ ննջեցյալները մոռնալու չէ։

— Իրավունք ունիս, տեր հայր։

— Արդ, եթե կուզեք, ըսեք, որ ես ալ անոր համեմատ կարգադրություն մը ընեմ։ Չկարծեք, թե ծախքը մեկ մեծ բան մ’ է․ երկու ոսկիով կը լմննա։ Նույն օրը հատկապես ծանուցում ալ կընենք եկեղեցվո մեջ, որ վասն հոգվոցն ննջեցելոց Աբիսողոմ աղային է նույն ավուր սուրբ և անմահ պատարագը։

— Շնորհակալ կըլլամ։

— Բան մը չէ, մեր պարտքն է։

— Հրամմեցե՛ք, երկու ոսկին առե՛ք,— ըսավ Աբիսողոմ աղան՝ քսակեն երկու ոսկի տալով քահանային։

— Թող այսօր մնար․․․ ինչո՞ւ աճապարեցիք,– պատասխանեց քահանան ձեռները բանալով։

― Չէ, առե՛ք։

― Որովհետև կ’ստիպեք, ես ալ կառնեմ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք․ տեր աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե․ ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր աստված կատարե․ գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե։

Քահանան բարեմաղթությունները լմնցնելուն պես մնայք բարյավ ըսելով դուրս ելավ։

— Վերջապես խալսեցա[1],— ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան,— սա մարդուն


  1. Ազատվեցի