Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս եկավ և ուղղակի Բերա[1] ելավ Ծաղկի փողոց, թիվ 2 տունը։ Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարե­միտ ազգայնոց»։

Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով՝ տես,— ըսավ,— ի՛նչ գրած է ինծի համար, և բարձր ձայնով անգամ մ’ ալ կարդաց։

— Մեծապատիվ էֆենտին բարև կընե եղեր,— ըսավ տիկինը նորեն ներս մտնելով, բաժանորդագին պիտի տաք եղեր։

— Հիմա՛,— ըսավ Աբիսողոմ աղան և տվավ բաժանորդագինը տիկնոջ, որ վազելով վար իջավ։

— Սա մարդը գեշ չը՞ գրեր կոր, հե՛,— հարցուց Աբիսողոմ աղան։

— Այո՛, գեշ չգրեր։

— Պատվական լրագիր մ’ է։

— Ավելի պատվականը կրնա ըլլալ։

Տիկինը դուռը բանալով Աբիսողոմ աղային նամակ մը, խոշոր ծրար մը հանձնեց ըսելով․

— Մեծապատիվ էֆենտին մասնավորապես կը բարևե զձեզ։

Աբիսողոմ աղան նամակը բացավ և հետևյալը կարդաց․

«Մեծապատիվ էֆենտի,

Ձեր մեծապատվության մայրաքաղաքս գալն իմանալով փութացի ձեր գալուստը շնորհավորելով՝ լրագրես տասն օրինակ ղրկել։ Քաջահույս եմ, որ պիտի հաճիք ձեր բաժանորդությամբը քաջալերել լրագիրս, որով պիտի խրա­խուսեք զիս, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին ծառայու­թյուններ ընելու կոչված եմ։

Մնամ հարգանոք
խմբագիր-տնօրեն
…… լրագրո»
(ստորագրություն)

— Տասը հատն ի՞նչ ընեմ․․․

— Կշտանալով կը կարդանք․․․

Տիկինը նորեն ներկայացավ ծրարով մը և նամակ մ’ ալ տվավ Աբիսողոմ աղային, որ բանալով սկսավ կարդալ․

«Մեծապատիվ էֆենտի,

Ձեր հանրածանոթ ազգասիրությունը քաջալերություն տվավ ինձ լրագրես տասնհինգ օրինակ ղրկել ձեզ։ Քաղցր է ինձ հուսալ, որ պիտի բարեհաճիք





  1. Պերա կոչվում է Պոլսի եվրոպական թաղամասը