Եղան մարդիկ, որ մեկնեցին
Մեզ բնության շատ գաղտնիք.
Եղան խելքեր, որ չափեցին
Արև, աստղեր ու երկինք. 5
Եղան, որ խոր իջան երկրի
Արգանդի մեջ մուրճերով
Եվ քննեցին մոլորակի
Կեղևը յուր տարերքով:
Շատերն իջան, օվկիանի 10
Խոր հատակը շփեցին,
Մանրացուցով տեսանելի
Մեզ նոր աշխարհներ բացին.
Չտեսնվող, չբռնվող
Զորություններ զսպեցին, 15
Լուսից ավել արագ վազող
Ուժեր ստրկացուցին:
Նույնիսկ լուսին հարկագրերին
Մեզ պատկերներ նկարել
Եվ շոգեվար նավ ու կառքին 20
Նետի, ռումբի պես վազել.
Ջնջվեցավ տարածություն,
Միթե մնա՞ց ժամանակ,
Մի վայրկենում ե՞րբ խոսեցին
Լոնդոն, Նոր-Յորք, Պուլ-Պինանդ։
25
Բայց պատմության օրենքնե՞րը.
Բարոյական մարդկության