Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ շոշափեց բազկերակը,
Գրեց ֆիզիոլոգիան.
Լո՜ւռ... ահա մեծ անգլիացին,
30 Բարոյական Հերքուլես,
Ո՜ղջ մարդկության խտտած հոգին
Իջնում է մեծ ասպարեզ...

Բնությունից, անցած կյանքից
Հանում է ճիշտ օրենքներ
35 Եվ փրկում է դիպվածներից
Մարդկության կյանքի գործեր։

«Չկա մի գործ պատահական,
Մարդու հոգին ունի կապ.
Նույն Ալեքսանդր Մակեդոնյան
40 Որպես ծնվում է մի կաթ.
Ընդհանուրի չափից է կախ
Ողջ աշխարհի գործերը.
Մի մարդ ազնիվ և կամ խարդախ
Կշռի չէ շեղում թաթը»։

45 Նա կապում է պատմությունը
Բնության հետ պինդ կապով,
Ցանցառ միստիկի բաժնածը՝
Մարմին, ոգի, մի օղով։
«Ոգին մարմնին է համեմատ,
50 Արդյունք բնության է մարմին»։
Բնության դարձավ ոգին հնազանդ,
Հողս միստիկի գլխին։

Եվ այդ օրից պատմությունը
Դառնում է ճիշտ գիտություն.
55 Ո՞վ է դորա հեղինակը —
Բո՜քլ, անմահ անգլիացին։

Հանգչի՜ր, հսկա, Դամասկոսի
Հողում, պայծառ երկնի տակ,
Անմահ շիրմիդ անապատի


122