Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԻՇԵՆՔ
Հայկ ու Տիգրանին հիշենք միշտ, եղբարք,
Թափենք նոցանից հնության փոշին.
Նորանց հիշելով արդյոք մի նոր կյանք
Առնու Հայաստան — նոցա խե՜ղճ այրին։
5
Կեցցե՛ հավիտյան այրին Հայաստան,
Նա, որ իր որդոց դեռ սրտի խորքում
Չունի հաստատուն մի ոտքի կայան,
Ու որդիքն պանդո՜ւխտ, իրենց բո՛ւն երկրում։
Եղբա՛րք, բանը չէ անշոշափելի,
10
Միայն թե կամավ չկարծենք ցնորք.
Վաղո՜ւց մարմնացել ու տեսանելի
Դարձել է Հայոց լուծը անողոք։
Մեր հույսը սակայն մեր վրա լինի.
Այսինքն ազգի մեր ընդհանրության.
15
Աղքատ ու հարուստ տված թև-թևի
Այսպես թե միայն կա ճար փրկության։
Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Եղել է այսօր իրոք և խոսքով,
Ոչինչ ավելի հնախոսական
20
Քան թե անխորհուրդ անուն դառնալով:
Ազատության իղձ շրթունքի վրա
Մի քանի մարդոց տեսնում ենք, այո՛,
Ովքե՞ր են դոքա, ո՞չ երդվյալ ծառա,
Որ օտար լուծին մնան միշտ հլու։
25
«Կըփշրե շղթան... կերթա Հայաստան».
Հա՛, հա՛, հա՛, այդ էր պակաս մնացել,
|
|
128