Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125 Մերթ ի գիրկս կուսական
Ճնշէր, պրկէր, մերթ թողոյր։
Մերթ շօշափէր նա զԱդամ,
Մերթ հինինայր, մերթ ուռնոյր,
Եւ թռչէին ի սրտէն
130 Թառանչք հեշտինք, և հոսէր
Քիրտն ընդ կուրծս գետօրէն»...
— Իսկ Ադա՞մ.— «Ինչ ո՜չ կասէր.
էր երբեմն զի համբոյր
Կնքէր կուսին ի շրթունս,
135 Մերթ հատկլէր, զի ծփիւր,
Ճնշեալ զվարդագեղ պտկունս՝
Ուռուցելոց ըստ նռանց
Ստեանց, ի փայլ ի գոյն ձեան,
կրծովք իւրով լուսազգեաց։
140 Եւ բաբէ՛ երանութեանն,
Զի տարուբերս անդ, մարմաջ
Հեշտին՝ անօթն ընտրութեան
Զգայ...’ւի մեղմ յոյժ աւաչ
Վարդի արհին բալասան...
145 Ամէ՛ն. եղև պատարագս
Բնութեանի հոտ անուշից.
Եւ ամոլք գտան արտաքս
Ըստ գրգարանն հեշտալից,
Յաշխարհ փշոց, ուր Եւայ
150 Ցարդ իսկ ցաւօք ծնանի,
Թէև եկեալ Մեսիայ։
— Իսկ Ադա՞մ. — «Տակալ քրտնի»: