որ Մանուշակը չկար, չհարցրեց նորա ուր լինելը, կարելի է այն պատճառով, որ Թյությունճի-Օղլուն կասկած չտանի...
— Դու ընդունո՞ւմ ես,— խոսքը հառաջ տարավ Շահումյանցը,— թե աշխարհը ենթարկված է մի բնության օրենքի տակ, և այնպիսի օրենքի, որ ոչինչ բան աշխարհի երեսին չէր կարող ընդդիմանալ նորան, և թե աշխարհի ամենայն նյութական փոփոխությունքը կատարվում էին այդ օրենքի ազդեցութենով։
— Ընդունում եմ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։
— Շատ բարի,— ասաց Շահումյանցը,— ընդունո՞ւմ ես, որ բնության համար խտրություն չկա արարածների մեջ, նա միօրինակ դարմանում է հանքը, բուսականը և կենդանին։
— Ընդունում եմ,— կրկնեց Թյությունճի-Օղլուն։
— Եթե այդ ընդունում ես, մեք շուտով կհասանենք մեր նպատակին,— ասաց Շահումյանցը, հավելացնելով այս հարցմունքը։
—Դու տեսե՞լ ես աշխարհի բոլոր արարածների մեջ մի էակ, որ հավիտյանս հավիտենից պահեր յուր ձևը։
— Զև՞ը,— հարցրեց Թյությունճի-Օղլուն։
— Այո, ձևը,— պատասխանեց Շահումյանցը։
— Ես գիտեմ,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ աշխարհի երեսին հավիտենական բան չկա, ամենայն ինչ ավերվում է, քանդըվում է և լսել եմ խելոք մարդերից, որ ասում էին, թե այն բանը, որ սկիզբն ունի, նաև վերջ ունի: Ես տեսել եմ, և այդ բանը ինձ բավական արծաթ է նստել, որ տանս կտրի կղմինդրները անձրեվից քայքայվելով բոլորովին ոչնչացան և ինձ ծախքի մեջ ձգեցին. բայց դու, երևի, փոխանակ գոյություն ասելու, սխալմամբ ձև ասացիր։ Ի՞նչ ասել է ձև. ձևը կերպարանք է, բայց այստեղ խոսքը իրի վերա է և ո՜չ նորա ձևի:
— Ի՞նչ առնես, որ դու իր ասելով ձև ու կերպարանք ես հասկանում և քո համար ձևի փոփոխությունը համարվում է չքություն, մի՞թե տանդ կտրի կղմինդրները, որ ժամանակից և անձրեվից քայքայվել էին, ոչնչացան իսպառ,— ասաց Շահումյանցը։
— Ինչպես չէ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։
— Տեսանու՜մ ես,— ասաց Շահումյանցը,— դու ես, որ ձևը ընդունում ես գոյության տեղ, կղմինդրը թրծած էր հողից, այնպես չէ՞։
— Այո՜,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։
— Շատ լավ,— ասաց Շահումյանցը,— հողը կղմինդր դառնալով,