Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի՞թե միևնույն հողը չէր, միայն ուրիշ կերպարանքով, ինչպես դու ասում ես:

— Ամենևին այդպես,— ասաց Թյությունճի-Օղլուն:

— Ուրեմն,— բացականչեց Շահումյանցը,— եթե կղմինդրը փոխել էր մյուս անգամ յուր ձևը և ստացել էր յուր առաջին կերպարանքը, մի՞թե կարելի է ասել, թե նա չքացավ. ես տամ քեզ ի՛նչ բան կամիս և դու չքացուր, եթե կարես։

— Ապա մի փայտ տո՛ւր ինձ, ես կայրեմ և կչքացնեմ նորան,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն:

— Մի՞թե մոխիրը, որ կստանայիր փայտից, քո աչքումը ոչինչ էր. ոչինչը չէ՛ տեսանվում և չէ շոշափվում, բայց մոխիրը ընդհակառակն և տեսանվում է, և շոշափվում է...

— Ես ընդդեմ չեմ դորան. բայց փայտը կորուսանում է յուր փայտությունը,— կտրեց խոսքը Թյութունճ-Օղլուն, — մոխիրը այլ է, փայտը այլ. դու ինձ կղմինդրի օրինակովը փոքր մնաց, որ պիտի հավանեցնեիր, բայց երկրորդ օրինակդ հարմար չէ և ես շատ ուրախ եմ, որ շփոթվեցար։

— Ի՞նչ զանազանություն կա առաջին և վերջին օրինակների մեջ,— հարցրեց Շահումյանցը:

— Այն,— պատասխանեց Թյությունճի֊Օղլուն, — որ առաջին օրինակդ, այսինքն կղմինդրը, հողից շինված լինելով, դաոնում էր դարձյալ դեպի հող, և այդ փոքր հավանելի էր, իսկ փայտը դառնում է մոխիր, մի՞թե փայտը մոխրից է շինած։

— Փայտը միայն մոխրից չէ շինած,— ասաց Շահումյանցը, որ քաջ տեղյակ էր քիմիայի,— այլ նորա մեջ կան զանազան բաներ. զոր օրինակ, փայտանյութ, կուպր, ջուր, օսլա սոսինձ և աղեր, և այս բոլորի բաղկացուցիչ տարրական մասունքը երեք են — ջրածին, թթվածին, ածխածին. և այսպես փայտը ենթարկվելով այրողության, այսինքն քիմիական վերլուծության, բաժանվում է յուր բաղկացուցիչ նյութերից և տարերքից, նորանցից ջրածինը, միանալով օդի մեջ գտանված թթվածնի հետ ջուր է դառնում, և ջերմության միջնորդութենով, որ ստանում էր կրակից, շոգի դարձած ցրվում է օդի մեջ. ածխածինը միանալով օդի թթվածնի հետ, շինում է երկու տեսակ բաղկացություն, մինը ածխաթթու, որ ցրվում է օդի մեջ, մյուսը ածխային թթվուտ, որ օդից ծանր լինելով, նստում է գետնի երեսին և իջանում է ինչքան կարելի է խոր տեղեր. կպրի եթերական մասունքը թռչական լինելով,


165