երեսով. պատճառ, խոնավ տեղում երկար ժամանակ կորացած նստելուց արյունը թանձրացել էր գլխի մեջ։
Նա բանալով դուռը, հարցրեց Մանուշակից, «հայրդ չէ եկած դեռևս»։
— Ոչ,— պատասխանեց Մանուշակը։
— Զարմանք է,— շարունակեց մայրը,— ի՜նչ պատահեց այս մարդու հետ, որ այսքան ուշացավ։ Է՜հ, այր մարդիկ չե՞ն, նոցա ի՞նչ փույթ է, բոլոր տան կառավարությունը մեր գլխին է, նոքա միայն գնելը գիտեն, բայց այդ գնած բաները ինչո՞վ գլուխ կգան, ամենևին և մտածել չկամին. պատահած ժամանակը ասում են, թե հոգս ունեին և մտածությունք, բայց մերն է հոգսը. ինչպես մազերս, այնպես և հոգսերս երկայն է:
Բայց սատանայական, այսօր պէտք էր որ ուշանար այդքան․ մինչ հարկավորություն կար շուտով խոնելու նորա հետ։ Մկրտիչը եկել էր...
Մանուշակը դողաց այս անունը լսելով. նա հառաջ կարմրեցավ, հետո գունաթափվեցավ ինչպես մարմարիոն։
— Մկրտիչը եկել էր,— շարունակեց յուր խոսքը մայրը,— որ շուտով հարս առնենք քեզ, զավա՛կս, իհարկե աստված բարի պսակի արժանի առնե, բայց ես չգիտեմ, այժմ մեք պատրաստություն չունեինք. հայրդ մտածում էր, որ ամառը լինի այդ և ինձ ևս այդպես ասել էր, բայց Մկրտիչը շուտով կամենում է. այս շաբաթներս...
— Բայց եթե պատրաստություն չկա, մայրիկ, ի՞նչ կառնու նա պահանջելով. կարող է սպասել մինչև որ...
— Այդ տեսակ խոսակցություն քեզ չի վայելում, Մանուշա՛կ. վա՜յ գլխիս, ո՞վ էր տեսել, որ աղջիկը մոր հետ յուր հարսանիքի վերա խոսի. մեր տեսածը, եթե ծնողքը խոսում էին այդ մասին, աղջիկը լուռ և տրտում կնստեր, կամ, եթե կամենար առավել ցույց տալ ծնողքին յուր պարկեշտությունը և տխրությունը նորանցից բաժանվելու համար, լաց կլիներ. լավ որ մի օտար մարդ չկա, եթե ոչ, խայտառակ կլինեինք քաղաքի մեջ, թե Թյությունճի-Օղլուի Մանուշակը յուր հարսանիքի վերա դատողություն է առնում մոր հետ։ Այդ լավ չէ՛, զավա՛կս, քեզ ի՞նչ փույթ մտածել, մեք ամենայն բան կհոգանք, հայրդ կգա, նորա հետ կխոսենք, տեսանենք ի՞նչ կտա աստված։
Մանուշակը կարմրեց և սրտիցը ծածուկ բարկացած մտածում
182