Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին երիտասարդների գոյության պատճառը,— շարունակեց Շահումյանցը։

— Հատուկ շնորհակալ եմ, որ այդպես սեր ցույց ես տալիս ինձ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն, — և մանավանդ շնորհակալ եմ, որ հյուրի նման չես վարվում իմ տանս, այլ իբրև քո տանը։

— Եթե թույլ կտաք,— ասաց Շահումյանցը,— ես պատիվ կհամարիմ,— խոսքը եղավ սորա պատասխանը։

Բայց այս խոսակցության մեջ արդեն սկսած լինելով խմել թեյը, խոսակցությունը կտրվելուց հետո, մի երկու վայրկենում ավարտեցին։

Մանուշակը որ աչքերը տնկած նայում էր հոր և Շահումյանցի բաժակներին, իսկույն վեր առեց, երբ ավարտել էին խմելը։ Երկու րոպե չքաշեց նոր լցրած բաժակներ հայտնվեցան երկուքի առաջևում ևս։

— Ուրեմն, պարոն Շահումյանց,— ասաց Թյությունճի-Օղլուն,— հասկացո՛ւր ինձ մարդու ինչ լինելը։

— Շատ բարի,— պատասխանեց Շահումյանցը,— փոքրիկ արծաթյի դըգալով թեյը խմելով, նորա քաղցրությունը փորձելու համար բայց երբ խմեց, խնդրեց Մանուշակից, որ փոքր ինչ ջուր հավելացնե վերան. պատճառ, շատ քաղցր էր։

— Իմը քաղցր չէ,— ասաց Թյությունճի-Օղլուն, ուրեմն և քոնը քաղցր չէ։ Մանուշակը երկուքի մեջ ևս հավասար շաքար էր ձգած, այնպես չէ Մանուշակ։

— Հրամերե՛ք, հայրի՛կ,— ասաց նա,— բայց կարմրեց սաստիկ, երբ մտածեց, թե արդարև գիտությամբ քաղցր էր շինել Շահումյանցի թեյը։ Բայց Շահումյանցը վերստին խնդրեց, որ փոքր ինչ ջուր հավելացնեն, պատճառելով, թե ատամները ցավում էին, և չէր կարող քաղցր բան գործ ածել։

— Այդ ուրիշ բան է,— ասաց Թյությունճի-Օղլուն,— ա՛ռ Մանուշակ և հավելացուր փոքր ինչ ջուր։

Մանուշակը իսկույն կատարեց հրամանը։

Շահումյանցը քաղաքավարի կերպով շնորհակալ եղավ Մանուշակի աշխատության մասին, և համը նայելով թեյին, ասաց.

— Ահա այժմ լա՛վ է։

Եվ ճշմարիտ, որ կիսով չափ դատարկել էր Մանուշակը բաժակը, և նորա փոխանակ հավելացրել էր ջուր և թեյ, որով հազիվ

190