Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի նշանակյալ տեղ գալը, սպասում են րոպե առ րոպե, սպասում է և ամբողջ քաղաքը նոցա հետ։ Մի՞թե այդպիսի դատարկաբանությունը սեր է, քավ լիցի․ սերը այդպես հիմար բան չէ, նա աստված է, ուրեմն այդպիսի կեղտոտ և մրուո բաների մեջ սեր չէ կարող լինել։

— Դու կարելի է ունիս հիմնավոր պատճառ խոսելու ուրիշ մարդերի վերա, բայց ինձ ինչո՞ւ ես մեջ խառնում դուք ասելով, որպես թե ես ևս այդ դատարկաբան մարդերից էի։

Ճշմարի՛տ է, այնտեղը, ղահվետունը մի այնպիսի դատաստան է, ուր դատվում են ամենայն մարդիկ, շատ մեծերից բռնած մինչև վերջը։ Ամենայն մարդ յուր կարծիքն է ասում․ իհարկե նոցա աչքով խելոքը նա է, որ մի նոր և դժվարահավատալի բան ասե. բայց հավատա՛ ինձ, պարոն Շահումյանց, ես այն մարդերից չեմ. ես, թե գնում եմ այնտեղ գնում եմ մի քանի պատվելի ծերունիների հետ տեսություն առնելու, կամ մի անմեղ թղթախաղ խաղալու առանց վճարի, կամ թե շատ շատ մի բաժակ ղահվեով, որի արժողությունը գիտես։ Ես ինքս, շատ ժամանակ, լսելով մի քանի մարդերի խոսակցությունները, որ յուրյանց շատ վեր մարդ են համարում և այնպես բարակ, որ եթե դորանց հրավիրեին տերութենական գործով մի այլ թագավորություն դեսպան գնալու, հրաժարվելու չէին այդ ծանր պաշտոնից. այդպիսիներին շատ անգամ ասում եմ, որ ձեռք վեր առնուն յուրյանց սուտ փիլիսոփայութենից, և քան թե այդպիսի բաներով, այսինքն սորան նորան բամբասելով, մանավանդ պարապին մտածելով օգուտը յուրյանը ազդի և եկեղեցու, այլևս աշխատին, ճանաչելով յուրյանց տգիտությունը, ճանաչել և յուրյանց չափը և չմոռանալ պատշաճը։

Մոտավորությունը, առանց բարոյական և օգտակար խորհրդի, որ լինում է ղահվետան մեջ, սեր կամ ընկերասիրություն չէ։ Նոքա հավաքված են այնտեղ, դատարկաբանութենով, բամբասանքով վատնելու այն ժամանակը, որ տվել է աստված բարի առնելու, աստված սիրելու, մարդկությունը սիրելու համար. նոցա խորհուրդը այն չէ, որ այդ մոտավորութենից մի բարոյական օգուտ ծնաներ. եթե դոցա այդ տեղ ժողովվիլը սեր կամ ընկերասիրություն պիտո է ասվի, ուրեմն սեր և մարդասիրություն է, եթե ես, մի գավաթ արաղ խմելու համար մտանեմ գինետուն և խոսիմ արաղավաճառի հետ... Ուրեմն այդ աստուծո պատվեր կատարե՞լ է, քա՛վ լիցի։

194