Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ճշմարիտ է ասածդ,— խոսեց Շահումյանցը,— բայց ես դուք ասացի նորա համար, որ դուք ևս դնում եք ղահվետուն, և ո՛չ նորա համար, որպես թե դուք ևս կցորդ էիք այդ դատարկաբանլու խելագարությանը, որ մի տեսակ տենդի նման տարածված է մի քանի վայրիվերո մարդերի մեջ։ Չասացի դարձյալ ձեր այնտեղ գնալը դատապարտելու մտքով. պատճառ, հասարակության մեջ երևել, դատապարտության արժանի գործ չէ, թեև գտնվեին այդ հասարակության մեջ, որ ժողովում էր ղահվետնում, մի քանի անբարոյական մարդիկ, բայց մի թե չկային այնտեղ և լավ մարդիկ, շա՜տ, և ի՞նչ իրավունք է ասել, թե ամենեքյան անարժան էին, թե ամեններից ևս փախչել էր հարկավոր։

Բայց այս երեկո մեր խոսակցությունը փոքր ինչ երկարեց. արդեն իններորդ ժամն է. ներեցե՛ք, որ գլուխ ցավեցուցի...

— Ի՞նչ եք հրամայում,— կտրեց խոսքը Թյությունճի–Օղլուն,— ես շատ ուրախ եմ, և ցանկանում էի միշտ միասին լինել ձեր հետ, և խոսել այսպիսի բաների վերա, չգիտեք, թե որքան ուրախացուցիք ինձ ձեր գալովը։

— Հույս աստված, որ մեր խոսակցությունը և բարեկամությունը լինի հարատև... Բայց այժմ, ներեցեք ինձ, ժամանակ է գնալու։

— Ես չեմ համարձակվում ձեզ արգելք լինել․ ինչպես ձեզ հաճո է։

— Ուրեմն, մնացեք բարյավ։

— Երթաք բարյավ, շատ շնորհակալ եմ։

Այս ասելով, մի ճրագ Թյությունճի–Օղլուն, մյուսը Մանուշակը ձեռքերը առած, ճանապարհ էին ձգում Շահումյանցը. բայց վրջինս, ամենևին չհամաձայնեցավ, որ Թյությունճի–Օղլուն, աշնան խառն եղանակներում դուրս գա, թեև շատ ցանկանում էր։

— Ուրեմն, Մանուշակ, լույս արա այստե՛ղ, սանդուղների վերա։

— Մնացեք բարյա՛վ լսվեցավ Շահումյանցի ձայնը վերջին անգամ։ — Երթաք բարյա՛վ,— պատասխանեց նորան Թյությունճի-Օղլուն դուռը փակելով։

Մանուշակը ճանապարհ ձգած Շահումյանցին, ճրագը ձեռքին

ետ դարձավ. նամակի պատասխանը դոգնոցի գրպանում էր։

195