միջից մի խշխշոց... Մի սպիտակ բան, նետի նման անցանում է նորա մոտից և անհայտանում է պարսպի մյուս կողմում, որ դեպի փողոցն էր նայում։ Խեղճ Մանուշակը ուշաթափ ընկավ մի նստաբանի վերա, որ թացացել էր անձրևից և խոնավ մառախուղից։
Մանուշակը գիշերի մեջ տեսանելով այս սպիտակ բանը, անտարակույս պետք է, որ նախիջևանցոց սովորութենով կարծած լիներ մի գերբնական բան... Մի ոգի... Մեզիմեն աղեկ...[1]
Բայց այդ սպիտակ բանը, որ ուշաթափություն պատճառեց Մանուշակին, ոչ ավելի, ոչ պակաս մի սպիտակ կատու էր, որ լսելով պարտիզի դուռի բացվելը և երկյուղ կրելով թշնամուց, թողել էր յուր դարանը և լավ էր համարել պատսպարան գտան ել անմարդացած փողոցի մեջ։
ճշմարի՛տ է, Մանուշակը Շահումյանցի հետ ծանոթանալուց հետո մի քանի լուսավոր գաղափար ստացել էր, որոնց եզրակացությունը թույլ չէր տալիս հավատալ այսպիսի ցնորամիտ մարդերի հնարած մեզիմեն աղեկների, բայց ընթերցողքը այս գործին, կարող են համաձայնիլ, որ մի արմատացած նախապաշարմունքից ազատվելու համար հերիք չեն մի քանի լուսավոր գաղափարներ. այստեղ հարկավոր է հիմնավոր դաստիարակություն, որ կարողանա ազատություն պարգևել մտքին, այսպիսի ծառայեցուցիչ գաղափարներից։
Մանուշակը ծնած օրից լսել էր մեզիմեն աղեկների մասին նանրահավատությունը և նախապաշարմունքը կաթի հետ միասին մտել էին նորա մեջ։ Թեև նա փոքր ի շատե հասկացողութենովը կարողացել էր ազատել յուրյան այսպիսի նախապաշարմունքներից, բայց այսպիսի ազատությունը ներգործում է միայն ազատ ժամանակը մինչ հանդարտ էր հոգին, իսկ թե սա մի փոքր վրդովված էր իսկույն հին նախապաշարմունքը կվտարե ազատությունը և մարդը դարձյալ կմնա կապերի և կապանքների մեջ։ Այսպես պատահեցավ և Մանուշակին, բայց ի՞նչպես զարմացավ նա, 198
- ↑ Նախիջևանցոց բարբառով «Մեզիմեն աղեկըտ», այսինքն մեզանից լավը նշանակում է հավերժահարսն։ Այնտեղ այսպես հավատում են մեզիմեն աղեկներին, թե նոքա աներևույթ էակներ էին, բայց երբ կամին, երևելի, թե բաղկանում են արական և իգական ցեղից, թե ծնանում են երեխայք։ Զարմանք է, որ դոցա մեռանելու վերա գաղափար չունին. և ինչպե՛ս է, որ ծնանում են, բայց չեն մեռաում։ Մեզիմեն ադեկները ազդեցություն ունին մարգերի վերա, թե կարող են վնասել, առողջությունը խլել կամ պարգևել և այլն, և այլն։