Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով անհետացավ նա թանձր մառախուղի մեջ, և պահապանների երբեմն-երբեմն քնաթաթախ ձայնարկությունը րնդհատում էր փողոցի լռությունը։

VI


Մյուս առավոտը այն զիշերին, որի մասին խոսեցանքէ Մանուշակը առողջ վեր չկացավ յուր անկողնից։

Նորա չափազանց թուլությունը երևում էր նորա գունաթափ երեսից և աչքերից, որ կորուսել էին յուրյանց սովորական փայլը։ Ժամանակ առ ժամանակ ցրտություն էր զգում նա յուր մարմնի մեջ, որ հետո փոխվում էր դեպի նույն չափով ջերմության, որով նորա տկարությունը համարյա՛ թե կրում էր յուր ճակատին ջերմախտի կնիք։

Թյությունճի-Օղլուն, նկատելով Մանուշակի տկարությունը իսկույն կամեցավ բժիշկ կանչել: Կինը, որ առհասարակ չէր հավատում բժշկի տված դեղերին, որովհետև նա այն կնիկ մարդերից էր, որ աղոթելով կամ այլ ճարերով հավատում էին ամենայն ցավի բժշկության, այսուամենայնիվ Մանուշակի համար զոհ էր բերում յուր արմատացած նախապաշարմունքը։ Բայց ինքը, Մանուշակը, ամենևին չէր կամենում բժշկի գալը և աշխատում էր հավատացնել յուր ծնողքը, թե հիվանդ չէր ինքը։

Թյությունճի֊Օղլուն այնպես սիրում էր յուր դուստրը, այնպես սուրբ էր նորա համար Մանուշակի խոսքը, որ թեև աչքով տեսանում էր նորա թուլությունը, այնուամենայնիվ մեղք էր համարում հակառակվիլ Մանուշակի խոսքին։ Եվ այս պատճառով ևս բժիշկ կանչելը թողուցին, ուրեմն և Մանուշակը մնաց յուր տկարության մեջ առանց բժշկվելու։

Մի շաբաթ հետո այս անցքից, որ միջոցին ոչինչ արժանի ուշադրության բան չպատահեց այս գերդաստանի մեջ, բացի ամենօրյա միօրինակությունից, վերջապես, Թյությունճի-Օղլուն վճռական կերպով հայտնեց յուր կնոջը և Մանուշակին, թե նույն օրը ահա բժիշկ էր կանչելու։ Մանուշակը դարձյալ աղաչում էր ետ դնել այս հոգաբարձությունը։ Նա ասում էր, թե հիվանդ չէ ինքը, և թե չէր ընդունելու բժշկի տված դեղերը. երևի Մանուշակը մտածում էր, թե յուր տկարության պատճառը հոգեկան ցնցմունք լինելով, և այս թուլությունը հառաջացած այդ հոգեկան ուժաթափութենից, օգուտ ստանալու չէր բժշկի նյութական դեղերից: