Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿՅԱՆՔ

Կյանք երջանիկ, քեզ ամեն մարդ
Չի ճանաչիլ պարզ աչքով,
Միշտ չարաչար կըգործածև
Սիրտը լցված արյունով.
5 Բայց ես, երկինք թող վկա գա,
Ես քեզ միայն սիրում եմ.
Հոգիս ազատ, ճաշս առատ,
Հոգս, աշխատանք չգիտեմ։

Ամենայն օր իմ սեղանում
10 Ուրախարար Բաքոսը,
Իմ բաժակը լցընում է
Անմահարար նեկտարը.
Երբ տակառի վերա նստած՝
Բաժակը ինձ տալիս է,
15 Գլխից բռնած մինչի ոտս
Երակներս դողում է։

Ամենայն օր ես ու Բաքոս
Աշխատում ենք ժիր ջանքով,
Որ իմ փորիս հաստությունը
20 Չափվի նորա տակառով.
Շարան ո՞վ է, Ֆույլը ի՞նչ է
Մեկ խոսքով իմ առաջին.
Երկու թունկի օրը չի խմել,
Մեծ ամոթ է ինձ պեսին։
 
25 Գոված կենաս, իմ ազնիվ կյանք,
Չեմ կարող քեզ ուրանալ,
ինչպես շատերը ուրացել են,