Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեք այսպիսի անցքեր նկարագրելու միտք չունինք այստեղ, այլ այս մի քանիքը այն պատճառով հիշեցինք, որ մեր ընթերցողքը մի փոքր ծանոթություն ունենան այսպիսի ոգիաբնակ տեղերի մասին, որոնցով շատ առատ է Նախիջևանը, և որոնց ճիշտ նկարագիրը պատկերացնելու համար, պիտո են էժեն Սյու և Դյումա, ֆրանսիական բանաստեղծների գրիչը և քանքարը:

Այսպիսի տեղերը, հայտնի են Նախիջևանի բոլոր բնակիչներին, այս անուններով. Խանլը-Դերե, ավեր կամուրջ, ավեր ջաղաց, բաղանիք, աղբյուրներ, խոր ձորեր, որոնց մեջ վազում էին վտակներ, մեծ մեծ ձառեր, որ բուսած էին մի գնացական ջրի եզերքում։

Նախիջևանի մեջ միայնակ մարդը, եթե մահի երեսից ևս փախչելու լինի, չէ գնում դեպի այս տեղերը գիշերով:


Ուրբաթամուտ։

Մութ գիշեր։

Մրրիկը փչում էր ամենայն կատաղութենով, անձրևը գետի նման թափվում էր երկնքից. ոչինչ տեղից չէր լսվում ձայն, աղաղակ, բացի անձրևի պղպջակների պատառվելու ձայնից։ Առանց որոտմունքի փայլակը, երբեմն-երբեմն ներկում էր դաշտը դեղնախառն, կարմիր գունով, Խանլը-Դերեն, առհասարակ դատապարտված իբրև ոգիաբնակ, զարհուրելի տեղ, այս գիշեր առավել զարհուրելի էր...

Երեք հատ յոթանասուն, ութսուն տարեկան, քրքրված պառավներ ձորի խորքի մի անկյունում շարված վհկական խարուկի չորս կողմում, անընդհատ նայում էին մի պտուկի վերա, որ հեղանյութով լիք դրված էր կրակի մեջ:

Պառավները մինը մյուսից այլանդակ։

Գլխի խառնիխուռն մազերը, ասես թե պատերազմ էին կանգնել միմյանց ընդդեմ, երեսները չոր, վատուժ, անհնարին խորշոմած. խոր ներս ընկած մանր աչքերը զրկված թերթերուկից և հոնքից հազիվ հազ երևում էին դուրսից. ճակատի ոսկրը, որպես մի հովանոց, ծածկում էր նորանց։ Աչքերի կոպերը, ծածկած սպիտակ-դեղնագույն ճպռով, որ և փոքր ինչ հառաջ վազել էր թշերի և քթի մեջտեղում. պատճառ, խարուկի լուսովը երևում էր փայլուն

212