Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոժարի, ես նամակ կգրեմ Թյությունճի-Օղլուն և կհրաժարվեմ նորա դստեր ամուսնութենից՝ ո՜հ, ինչպես լավ կլիներ իմ բանը, եթե այժմ տար ինձ մի հազարը, ա՜խ հազարը... Ի՞նչ կախարդական ույժ ունի այդ անիրավը, ճշմարիտ, իմ առևտուրը կարող է լավ կանգնել, եթե երկու հազար մանեթ ձրի արծաթ մտանե իմ գումարի մեջ, ի՜նչ ուրախություն պիտի առնեմ. առաջին գործս քեզ մի թավշյա վերայնոց...

— Ո՜հ, եղբայր, ճշմարիտ է ասածդ հազարի մասին, և ես շատ ուրախ կլինեմ. ոչ թե վերայնոցի համար. աստված մի արասցե. իմ հարսնության ատլաս վերայնոցս սառույցի նման ժապավենով դրած է պահարանումը. ես ուրախ կլինիմ, որ դու կազատվիս Թյությունճի-Օղլուի աղջկանից. ինչպես ես լսել եմ, նա ոչ թե իմ հրամանովը պիտո է վարվեր, այլ քեզ, և գլխավորը ինձ ևս պիտո է աշխատեր յուր հրամանովը վարել։ Եթե աստված հաջողե այս դրացու աղջկա մասին մեր մտադրությունը, եթե աստված տա ինձ այն օրը, որ ես խունկ ծխեմ դրացու աղջկանը մեր շեմքի վերա,իբրև քո հարսի[1], ապա այն օրից պիտի փոխեմ նորա վարքը, բարքը, մտածությունը, ապրելու կերպը, և հոգին ևս, մի խոսքով, բացի մարմնի կերպարանքից, որ աստծուց է կախված, ես այն աղջկանից այնպիսի կին շինեմ քո համար, որ տեսանողը զարմանա. քաղաքավարի, հնազանդ։ Առաջինն ես նորա մի տարի լեզու պահել կտամ[2], բայց դորա փոխանակ խոսելու վարձ մի տարուց հետո կընծայեմ նորան այն մատանին, որ հայրս ընծայել էր իմ ամուսնուն փեսայության ժամանակ։

— Բոլորը լավ է, քուրիկ. բայց այդ մատանին... Ա՜խ... Խնդրում եմ, մի այլ բան ընծայիր, և ոչ մատանին...

— Ի՞նչ պատճառով մատանին ոչ, շատ գեղեցիկ շինված է, քարը թանկագին...

220

  1. Նախիջևանում սովորություն կա, որ նոր պսակվածները եկեղեցուց տուն դառնալու ժամանակ, փեսայի մայրը, կամ թե մայր չունի, քույրը և եթե քույր ևս չունի, այն ժամանակ մի այլ ազգական կին խունկ կծխի հարսին, դուռի շեմքի վերա, և սորա համար մի մատանի կամ մի այլ ոսկեղեն կամ գոհարեղեն ընծա կտա հարսին։
  2. Նախիջևանի մեջ մի ասիական անտեղի սովորություն կա, և նորահարսը երկար ժամանակ չէ խոսում յուր զոքանչի, կամ սկեսրի կամ տան մեջ գտանված մի հասակավոր մարդու հետ։ Վեց ամսից կամ մի տարուց հետո այդ մարդիկ մի բան ընծայելով հարսին հրաման կտան խոսելու»: