Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ հարստության տեր է դարձած։ ճշմարիտ է, մի քանի մարդ կախել տալու պատճառ է եղել, որոնք անմեղ են եղած, բայց ի՞նչ առնես, այդպիսի բռնակալ մարդերի չէ կարելի հաճոյանալ առանց մի քանի զրպարտություն գործելու,առանց մահապարտ լինելու...

Այժմ ևս կան մարդիկ, որ Հայհոյում են մեր ցեղապետի հիշատակը, բայց այդ բոլորը զուր է, ողորմած հոգին լավ է իմացել աշխարհիս բայց, և մեծ խելք բանեցնելով ճարել է այնքան հարստություն, որ հետո մեր պապը և հայրը ողջ փչացացել են։ Ասելս այն է, թե մեր ցեղի նման խելոք ցեղ չկա, և եթե խելքի արժանավորությանը նայելով պիտի քեզ հարս ընտրես, ուրեմն առանց կին կմնաս։

Խելքի մասին հարկավոր չէ քննություն, և ինչի՞դ է հարկավոր կնոջ խելքը. մարդը պետք է որ խելոք լինի, և պետք չէ, որ կինը յուր սեփական խելքը ունենա, նորա խելքը մարդն է, և մարդը պետք է կառավարե յուր կնոջը:

Վարդ-Խաթունի խոսքերը մի անորոշ տպավորություն գործելով Աղվանյանցի վերա, կարծես թե խելքին նստում էին. պատճառ, ինչպես Վարդ-Խաթունը, այնպես և սա խելքի կողմից մեծ կարոտության մեջ էին. նոքա յուրյանց ցեղով մի օր մի խելոք բան չէին գործել. մանավանդ երկու հազար մանեթը Նախիջևանի հասարակ մարգերի հայացքով այնպիսի զորություն է, այնպիսի ույժ է, որ ոչ եթե շիլ աչքը կարող է ուղղել, այլև կտրիճի աչքը անգամ շլացուցանել, որ չկարողանա տեսանել կնոջ աչքը շիլ լինելը...

— Եթե դու այդպես մտածում ես խոսքը վեր կալավ Աղվանյանցը,— ես բոլորովին համաձայն եմ քեզ. ուրեմն խնամախոսություն բաց դրացու հետ, միայն աշխատիր, որ Թյությունճի-Օղլույանք չիմանան այս բանը, որպեսզի հետո հանկարծ լսելով խորտակվին միանգամայն։

— Շատ բարի, եղբայր, կարող ես հաստատ հույս և հավատ ունենալ իմ վերա. ես իսկույն կերթամ դրացու տուն և կխոսեմ։

— Բացի դորանից այնպես արա, որ երկու հազար մանեթի հազարը հառաջուց տա. իսկ մյուս հազարը ամուսնության օրը, եթե այդպես համաձայնի, պսակը կարող է հետացնել մինչև մի երկու տարի, փույթ չէ. իմ հայրը ևս քառասուն յոթն տարեկան ամուսնացած է, ուրեմն ես եթե երկու տարուց հետո ևս պսակվիմ, դեռևս հորիցս կանուխ ամուսնացած պիտո է լինիմ։ Եթե այդպես

219