Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբոխմունքը։ Նա մի քանի քայլ հառաջ եկավ եղբոր առաջև և ընդհատված խոսքերով ասաց դրականապես։

— Այս րոպեիս պահանջում եմ քեզանից այդ խորհրդական մատանու պատմությունը, եթե չես ասել, իմացած եղիր, որ կյանքդ վտանգի մեջ կձգես։ Ես այժմ հասկացա, որ այդ մատանին ընծայել էր հայրս իմ ամուսնուն նորա համար, որ նա մեռանի և համարվի այն յոթնի կարգում, որ մեռանելու էին մատանու տիրոջ ցեղից. սոսկալի՜ եղեռնագործություն. և ի՞նչպես կարելի է,որ մի հայր այսպիսի կամեցողություն ունենա դեպի յուր աղջիկը... Ասա՛, ստիպում եմ քեզ, ասա՛ մանրամասն այդ մատանու պատմությունը, ապա թե ո՛չ...

Վերջին խոսքը ասելու ժամանակ Վարդ-Խաթունը հափշտակել էր սեղանի վերայից ջրի շիշը և սպառնալով շարժում էր նորան, երևի թե եղբայրը, եթե բացասական պատասխան տալու լիներ, պիտի ուտեր քրոջ ձեռքից այդ հարվածը: Այն պատճառով Աղվանյանցը շտապեց կտրել քրոջ խոսքը, և որքան կարելի է հանդարտեցնել նորա ալեկոծված բանականությունը։

— Հանգի՛ստ կացիր, քուրիկ, կլցնեմ քո ցանկությունը, որքան կարող եմ, կհաղորդեմ քեզ այդ խորհրդական մատանու պատմությունը, որքան ինձ հայտնի էր այն, միևնույն ժամանակ երաշխավոր եմ, որ հայրս անգիտութենով նվիրել էր նորան քո փեսային, չկարողանալով որոշել, թե երկու մատանիներից, որ բոլորովին նման էին միմյանց, ո՞րն էր արդյոք, որ կրում էր յուր վերա այդ սարսափելի դատապարտությունը։

Այս խոսքերի վերա Վարդ-Խաթունը ցած դրեց ձեռքից ջրի շիշը, բայց նորա կատաղությունը չէր նստել բոլորովին։

Վարդ-Խաթունը այն վերին աստիճանի կարճամիտ և անզգամ կին մարդերից մինն էր, որ համարում էին, թե աշխարհը պարտական է շարժվիլ նոցա չնչին և խելացնոր կամքով, և թե նոքա կարող են ամենայն մարդու վերա դատաստան կատարել, իսկ ուրիշները նոցա վերա բացի լավ խոսեյուց չեն կարող վատ խոսել, այսինքն ճշմարտապես նկարագրել նորանց։ Վերին աստիճանի անզգամ, ասում եմ այն պատճառով, որ եթե աշխարհի երեսին լիներ մի այնպիսի կառավարություն, որ աստիճան տար անզգամությանը,— այն ժամանակ Վարդ-Խաթունը ոչ թե միայն կստանար Անզգամության վարդապետ աստիճանը, այլև անզգամություն ուսուցանելու ամբիոնը։ Փառք աստուծո, որ այդպիսի բան չկար

222