Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս միջոցին լարը ձեռին
Բաքոս չափում էր փորս։
65 Փորս անցավ տակառիցը,
Ստվարացավ մյուս .....
Վեր կացած սեղանիցը՝
Գնացինք ննջարանը։

Այնտեղ տեսանք Ափրոդիտյա,
70 Որի գալը մեզ զուր չէր.
Կիթերայից և Կրետեից
Նա երկու... բերել էր։
Ո՞վ կարող է սահման դնել
Կյանքի այս երջանկության,
75 Երբ ամեն օր կրկնվում է
Իմ տանը այս տեսարան։

Ահա այսպես քեզ պաշտում եմ,
Իմ կյանք, իմ փոր, իմ Բաքոս,
Բաժակում փըրփըրում է
8O Առատ գինին երկնահոս։
Թե հոգի է՝ այն իմ փորն է,
Թե աստված է միշտ նույն է.
Նորա համար կյանքս առատ
Ողջակեզ է միշտ պատրաստ։

85 «Այսպես ապրեն թե ապրում են,—
Ասում է փորն իմ ճարպոտ,—
Բաքոս, Աստղիկ ու Կուպիդոն
Հյուր ունենան իրենց մոտ»։


24