Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ պարոն Մարկոսը երեք անգամ երեսը խաչ հանեց, որպես թե հրաժարվելով դևերից և վահանափակելով յուր անձը սատանայական փորձանքների երեսից. հետո հարց արեց ծառայից, թե վաղուց է արդեն, որ նորա պարոնը գնացել էր ախոռ: Ծառան պատասխանեց, թե բավական ժամանակ է։

— Բայց,— հավելացրեց նա,—ես չկարծեմ, որ այսօր շուտ ավարտվի նորա հանդեսը. պատճառ, շատ պատրաստությունք տեսավ ախոռը մտանելուց հառաջ։

— Ի՛նչ պատրաստությունք,— սկսեց պարոն Մարկոսը հարց առներ:

— Հրամայել էր ինձ գտանել մի բոլորովին սև կատու, մի սև հավ, մի հայելի, մի որձ ջղջկի կուրծքի կարթաձև ոսկր, մի պտուկ և այլ մանրամասնությունը, որ ուրիշ ժամանակ չէր գործ ածում։

— Ես կերթամ նորա մոտ, և կասեմ, որ թողու այժմ այդ բանը մի այլ ժամանակի....

— Չգնաք, չգնաք,— աղաչում եմ,— գոռաց ծառան, համարյա թե արտասուքը աչքերում,— այդ վնասակար կը չինի և ձեզ և իմ պարոնիս։ Նա միշտ այդպիսի դիպվածներում արգելում է մտանել ախոռը և մոտենալ նորան, որովհետև չար ոգիների ազդելուց կարելի էր խեղանալ իսկույն կամ անդամալուծվիլ:

— Ապա Հավատով խոստովանիմը ո՞ր օրի համար է, հիմա՜ր, Նարեկացու սքանչելի և դիվահալած աղոթքները։ Բացի դորանից, ես միշտ իմ վերա պահում եմ կտորը այն ծառի, որին կապել էին Քրիստոսին Գեթսեմանի պարտիզում մատնության գիշերին։ Ես դևերից երկյուղ չունիմ...

— Գուցե ճշմարիտ եք խոսում, ապա ուրեմն, այդպիսի վատարաղդ դիպվածում վնասը կը հասանի իմ պարոնին։

— Բան չկա, գո՜նե կը խելոքանա և կը դադարի այդ բաներից։ Ցույց տո՜ւր ինձ ախոռը. արի՜ գնանք։

— Ամենևին. կամիք սպանեցեք ինձ, այնուամենայնիվ հանձնառու չեմ գնար ես ձրի չեմ գտել իմ կյանքը, որ հիմարաբար վտանգի մեջ ձգեմ։

Մինչդեռ պարոն Մարկոսը խոսում էր ծառայի հետ, և ահա պարոն Շաքարյանցը բարկացած, շողիքը բերանից թափելով ներս մտավ։

— Այդ անկարելի է....այդ անհնարին է....չկամիմ ամենևին տեսանել. այդ ի՛նչ սոսկալի կերպարանափոխություն....կապիկ է

243