Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


միանգամայն: Ափսո՛ս աշխատանքիս, ափսո՛ս սիրելուս, որ զուտ տեղը կորավ....երկինք, փուլ արի իմ վերա....երկիր, կուլ տուր ինձ. ո՜հ, մի օգնություն, սիրտս այրվում է....ո՛հ....ո՛հ,— և մի քանի այսպիսի կցկտուր խոսքեր դեռևս արտաբերելով, ընկավ աթոռի վերա ամենևին ուժաթափ։

Պարոն Մարկոսը նայում էր զարմացած։ Ծառան դուրս փախավ սենեկից, հայր մեր ասելով։ Պարոն Մարկոսը տեսանելով, որ բանը վատ է, փոքր է մնացել, որ յուրյանց մտքումը գրած խնջույքը դեպի տրտմություն փոխվի, յուր կարգով սկսեց գործ դնել յուր արհեստը, և, կանգնելով պարոն Շաքարյանցի գլխի տակ, սկսեց մրմնջել մի աղոթք, և երեք անգամ կրկնելով հալին մեղք, նալածին դևք խոսքերը, այլև մի փոքր ջուր սրսկելով Շաքարյանցի երեսին, զգաստացուց նորան։

Պարոն Շաքարյանցը վեր կացավ և կովի նման նայում էր պարոն Մարկոսի վերա, հետո սկսեց, մի քանի արաբական խոսքեր արտաբերելով, պտույտ գալ սենեկի մեջտեղում։ Պարոն Մարկոսը տեսանելով, որ մի աղոթքով բան չդարձավ, բռնեց Շաքարյանցին, նստեցուց բռնությամբ աթոռի վերա և սկսեց անգիր կարդալ մի այլ աղոթք, որ ավելի ներգործական էր նորա աչքում։ Պարոն Շաքարյանցը քնեց....Դեռևս ամբոխված էր նորա շնչառությունը, սիրտը մի առանձին խռովությամբ բաբախում էր կուրծքի մեջ. երեսի վերա, երբեմն երբեմն երևում էին ակամա և անզգա ցնցողական զարկողությունք։

— Փա՛ռք աստուծո,— ասաց պարոն Մարկոսը,— գոնե՛ քնեց: Արի մի գնամ գորա ախոռը, ի՜նչ կա այդտեղ, որ այս խեղճի լերդը պատառել էր։

Թեև պարոն Մարկոսը, զանազան դիվահալած աղոթքներով վահանափակել էր յուր անձը, այնուամենայնիվ հարկավոր համարեց հանել շապիկի տակից մի փայտի կտոր, որ արծաթյա շղթայով կախած էր կուրծքի վերա, համբուրեց և հառաջ գնաց.... Նա տեսավ, որ ախոռներից մինի դուռը բաց է, ուստի կարծելով որ այդտեղ պիտո է կատարված լինի դիվահարցությունը, ներս մտավ նորա մեջ: Ախոռի հատակի վերա քարշած էր կավիճով մի շրջանագիծ. նորա մեջտեղում մի ահագին սև կատու թաթերով բռնելով մի գլխատած հավի մարմին, ուտում էր մռմռալով։ Դորա մոտ դրած էր մի պտուկ։ Պարոն Մարկոսը մոտեցավ պտուկին, տեսավ որ ջրով լիքն է, շրջեց պտուկը, և ահա նորա միջից դուրս

224