Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարմանում էր պարոն Մարկոսի քաջասրտության վերա, որով նա համարձակվել էր ներս մտանել մի բնակության մեջ. ուր ստեպ հավաքվում էին փերիներ և դևեր։

Պարոն Մարկոսը, թողնելով յուր հետաքրքրությունը, ներս մտավ Շաքարյանցի սենյակը, ուր քնած թողել էր յուր բարեկամը։ Սա զարթեցավ պարոն Մարկոսի ներս մտանելուց․ առատ քրտինքը թափվում էր նորա ճակատից, և ամենևին չիմանալով յուր գլխից անցածը, համարեց, թե նոր է գալիս պարոն Մարկոսը։ Այս պատճառով վեր կացավ տեղից և կամեցավ, հառաջ գնալով, ողջունել յուր բարեկամը. բայց պարոն Մարկոսը հառաջեց խոսել.

— Ի՜նչպես է այժմ առողջությունդ, ես, ճշմարիտն ասեմ, շատ վախեցա...

— Երևի թե առավոտուն վաղ մարդ ուղարկելուս պատճառով։ Օրհնած հոգի, ո՞չ ապաքեն տոմսակումս գրել էի հրավիրելուս պատճառը. փառք աստուծո. ի՛նչ վախենալու բան կա, պիտո էր ուրախանալ։

— Սև ուրախություն կը գար քո գլխին, եթե չէի կարդացել.... ի՛նչ օր էին ձգել քեզ քո բարեկամքը, հավատա՛, Շաքարյանց, դու մի օր հանկարծ կը մեռանիս, և հոգիդ բաց աչքով կը մատնես, որ կերակուր լինի սատանայի։ Մի՞թե ամոթ չունիս. դու քրիստոնյա մարդ ես, ի՛նչպես կարելի է սատանայական բաներով պարապիլ....

Պարոն Մարկոսի այս բաները խոսելու ժամանակ, Շաքարյանցը ընկավ մի տխուր մտածության մեջ։ Երազի նման հիշում էր յուր

246