Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե հասարակ դևերը, այլև բեհեղղևբուղը, բելիարը և սատանան իսկ:

Պարոն Շաքարյանցը վեր կացավ տեղից և գնալով մյուս սենյակը, բացեց պահարանը և սկսեց որոնել: Նորա պահարանի անկարգությունը անցել էր օսմանյան սուլթանի կանանոցի անկարգութենից, և, ինչպես ասում է ռուսաց առածը, սատանան ոտը կը կոտրեր մտանելով այդ անկարգ պահարանի մեջ: Գրչագիր ախտարքների, ուրրաթաղրքերի կարմիր թանաքով գրված մագաղաթների թիվը համարը չկար, բոլորը խառն ի խուռն ծալված ճնշված, որը առանց երեսի, որի թերթերը ցիրուցանք որը ցեցակեր. մի խոսքով, բաբելոնյան խառնակություն: Ահա այս պահարանի մեջ սկսեց որոնել Մանթուխ յանցի, ալքիմիայի մասին տված, ծանոթաբանությունքը:

Պարոն Մարկոսը, մնալով մյուս սենեակում, կամաց քթի տակից, երգում էր մի մեղեդի:

Պարոն Շաքարյանցը երկար որոնելուց հետո գտավ Մանթուխյանցի գրչագիրը և ինքնաբավական կերպով եկավ մյուս սենյակը, ուր պարոն Մարկոսը երգում էր յուր մեղեդին:

— Գտա, գտա,— գանչեց պարոն Շաքարյանցը։

— Տնաքանդ, խոսելու ժամանակ չէ, բե՛ր կարդանք — իսկույն պատասխանեց պարոն Մարկոսին:

— Առ, կարդա՛, բայց ձայնով, ես ևս կամիմ լսել որովհետև մոռացել եմ դորա բովանդակությունը,— ասաց պարոն Շաքարյանցը, տալով թուղթը պարոն Մարկոսին։

— Այնպես կարդամ, որ հիանաս,— պատասխանեց պարոն Մարկոսը ջերմությամբ։ Եվ արդարև նորա անդադար Նարեկ կարդալը շատ ձեռնտու էր եղել նորան ընթերցանության մեջ վարժվելու։

Պարոն Շաքարյանցը նստավ յուր բարեկամի մոտ։

Պարոն Մարկոսը սկսեց կարդալ։

«Ծանոթաբանություն ալքիմիայի մասին, քաղված մի հին գրչագրից: Այդ գրչագիրը գրված էր Ուռհա քաղաքում, հայոց ՌԻԸ թվականին։ Ձեռս երթայ, գիրս մնայ, տկար մարմինս ի հող դառնայ։ Յիշեցէք միով հայր մեղայիւ զաշխատողս, զներքևեալ ոգիս աստուծոյ ծառայից ծառայ զՄանթուխեանց։

Ալքիմիայի սկիզբը հայտնի չէ. չէ պիտո որոնել նորան ո՛չ հունաց, ո՛չ եգիպտացոց, ո՛չ հնդկացոց և ո՛չ չինեացոց մեջ. այս

257

17-162