Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստուն ազգերը չեն մտածել մարմինների վերլուծության վերա։ Պիտո է, որ արաբացիք համարվին ամենահին ալքիմիկոսք նոցա մեջ միայն այդ գիտության խորհուրդը էր ոսկի շինել ուսուցանել։

Սկիզբը կարծիքի, թե կարելի բան էր զանազան նյութերից ոսկի շինել նույնքան հին է, որքան ագահությունը դեպի ոսկին, Հուլիոս Ֆիրմիկ Մատուրնոսը չորրորդ դարու սկզբումը և էնեաս Բլասիուս, հետևյալ դարում, խոսում են այդ գիտության վերա, որպես արդեն բոլորովին հայտնի առարկայի վերա: Ալքիմիկոսներից ոմանք հաստատում էին, թե յուրյանց գիտության հետքը երևում են եգիպտական քուրմերի սրբազան մատյանների մեջ, և թե եգիպտացոց ձեռքով Վուլկանին նվիրված տաճարը կանգնեցուցած էր ալքիմիայի պատվի համար, ոմանք, թե այ գիտությունը վեր է քան թե մարդկային խելքը, և թե աստվածակույս կողմից հայտնված է նա մարդերին, նոքա Ադեպտք անվանում էին յուրյանց և ամենևին կամք չունեին հաղորդել ուրիշները յուրյանը գաղտնիքին, ասելով, թե սարսափելի տարաբաղդություն անպատճառ հասանելու էր նոցա, գաղտնիքը բանալու համար։

Ութերորդ դարու մոտ, ապրել է արաբացոց մեջ Գեբեր կամ Ջեբեր անունով գիտնականը որ ծնած է Խորասանում․ այգ մարդը հեղինակ է ալքիմիայի մասին գրված ամենահին աշխատութենների։ Այդ աշխատութեններից մինի մեջ, որ լատին թարգմանությամբ հայտնի էր անունովս Summa perfectionis[1], նա հավաքած ունի այն բոլոր տեղեկությունքը ալքիմիայի մասին, ինչքան եղած էին դոքա մինչև նորա օրը։ Այդ աշխատության խորհուրդը է բանալ մետալների դեպի ոսկի փոխարկելու գաղտնիքը և գտանել ընդհանուր դեղը—կենսական կաթիլը։ Եվ արդարև Ջեբերը, յուր կարմիր կաթիլը, որ լուծած ոսկի էր, տալիս է որպես մի հնար, կյանքը անորոշ ժամանակով երկարացնելու և մանկության ծաղիկը վերանորոգելու։

Մինը բոլոր հին և նշանավոր ալքիմիկոսներից Եվրոպայումը էր այն սարսափելի կախարդը, որի անունի հետ կապակից է այն հրաշալի «պղնձյա գլխի» հիշատակը, — Ֆրանսիսկյան կարգի աբեղա, Րոճեր Բեքոնը։

Րոճեր Բեքոնը ծնած է Սոմերսետ կոմսության մեջ 1214 թվականին և ուսումն է առած նախ Օքսֆորդում, հետո Փարիզում։ Նորա

258

  1. Գապաթ կատարելության (լատ.):