Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեջ։ Մինչդեռ սոքա զբաղված էին, և ահա սենեկի դուռերը բացվեցան հանկարծ, և շեմքի վերա երևեցավ քիթը բերանը մրոտ մի մարդ։ Նորա հին սերտուկը շատ տեղ ծակոտված էր կրակի կայծերից, ձեռները, գործ ունենալով միշտ ջերմ մետալների հետ, կոշտացած էին բոլորովին և ճաքճքված, և այդ ճեղքվածքը, լցված լինելով ածուխի և այլ կեղտերի փոշիներով, կազմում էին զանազան ուղղութենով սև գծեր։

Նորա ալեխառն մազերը համարյա թե դեղնած էին բոլորովին և այդ անկանոն գունափոխությունը մազերի, երևի թե, պատճառված էր զանազան քիմիկական շոգիների ազդեցութենից, որպիսի էին խլոռից բաղկացած աղերի շոգիքը, որոնք մեծ ազդեցություն ունին ներկանյութի (Pigmentum) վերա։ Երեսի գծագրությունը բավական անկանոն, խոր ներս ընկած աչքերը, յուրյանց անսովոր փայլողությամբ, հաստատում էին նորա հոգու անհանգիստ բնավորությունը։ ճակատը ճաղատացած, ինչպես թվում է, ժիպակեղեն բաղադրութենների շոգիներից, քիթը մեծ (թեև յուրաքանչյուր ոք մեզանից, որպես հայ, տեղիք չունի գանգատելու քթի փոքրության վերա), որի ծայրը բուի կտուցի նման կեռացած դեպի վերին շրթունքը, համարյա թե ծածկվում էր թավ ընչացքի մեջ, որ նույնպես դեղնած էր։ Երեսը ընդհանրապես դեղին, բայց այտերի վերին մասները մույգ կարմիր։ Այդ կարմրության մասին այսպես է մեր կարծիքը, թե պիտո է, որ այդ մարդը շատ կանգնած լիներ կրակի առաջև, որովհետև այդպիսիների երեսը մեծ մասնով հատկանում է թշերի վերին մասների մույգ կարմրությամբ։ Զարմանք չէ. երեսի այդ մասը զրկված լինելով մազերից, առավել ենթարկվում է ջերմության ազդեցությանը, որ գրգռելով կաշին, պատճառ է տալիս արյունի ավելորդ հավաքվելուն։ Արյունը անդադար և սովորականից դուրս առատությամբ մտանելով այդ մազի նման երակների մեջ, լայնացնում է նորանց, այս ընդլայնողությանը ձեռնտու է լինում և ջերմությունը. այս կերպով այդ երակները ավելի մեծ մակերևույթ ստանալով դուրս են փայլեցնում յուրյանց գույնը երեսի վերա։ Ինչևիցե. այդ պարոնը կը լիներ այսպես 55 տարեկան։

— Բարո՛վ, բարո՛վ, պարոն Մանթուխյանց. այս ո՞ր քամին փչեց քեզ մեր մոտ, այս րոպեիս խոսում էինք քո մասին: Պարոն Մարկոսը խնդրում էր ինձանից,որ յուր հետ միասին գայի քո մոտ, բայց ես իմանալով քո ժամանակի սակավությունը, հրաժարվեցա,

265