Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, տալիս են մի բան. մնաց որ մեռյալի շապիկը, վերայի գտանված հանդերձեղենը կամ մահիճը, որի մեջ հանգուցյալը փչել էր յուր հոգին, նույնպես պատկանում է մեզ. նոր հանդերձը իբրև կողոպուտ[1] կը պատկանի ծխատեր քահանային, այս պատճառով ահա մեռյալից ավելի եկամուտքի արդյունավոր աղբյուր չունինք։

— Ուրեմն, դու ուրախանում ես, եթե մեռանում է մի մարդ։

— Ինչ մեղքս պահեմ, այո՛. իմ աղքատությունը ստիպում է ուրախանալ։ Չքավորությունը, աղքատությունը, ապրելու և ընտանիք պահելու հոգսը, շատ անգամ խտրություն չունին հնարների մեջ, որոնցով կարելի էր արծաթ վաստակել, կյանքի անհրաժեշտ պիտույքը հոգալու համար։ Բացի սորանից, այս ևս կա, որ իմ ուրախանալուցս չէ, որ մարդիկ մեռանում են։ Խոլերայի ժամանակ ճշմարի՛տ ավելի պատճառ ունեի տրտմելու, ըստ որում երկյուղ կար սրտիս մեջ, որ մի գուցե ես ևս, կամ իմ ընտանիքիցս մի մարդ մեռանի. բայց դորա փոխանակ, այն ի՛նչ արդյունք էր այն տարում....

— Բայց, մի կատարված գործողության վերա մեծ ուրախություն ցույց տալը, ասել է, թե պատրաստություն կար ձեռնտու լինել, եթե միայն հնար լիներ, որ այդպիսի գործողությունը կատարվեին առավել ստեպ։

— Ճշմարի՛տն ասեմ, ցավելու չեմ, եթե ամենայն օր գերեզման փորեմ այնպիսի մարդերի համար, որպիսու համար փորում եմ այս գերեզմանը։

— Ուրեմն կան մարդիկ, որոնց մեռանելը այնքան ախորժ չէր քեզ, չնայելով, որ պիտի արդյունավորվեիր։

— Ինչպես չէ։ Զորօրինակ երիտասարդ մարդիկ, նոր դեռևս ընտանիքի տեր դարձած, նոր տեսած կյանքի արևը, որոնց դուռը միշտ բաց է իմ պես աղքատների համար. տոնի, զատկի, տալիս են մի բան, եթե մկրտություն կամ մի այլ հոգևոր պետք կատարվի նոցա տանը, նույնպես չեն մոռանում ժամակոչը: Որքան և իցե, այդպիսի մարդերից տարու մեջ ստանում եմ գենե մի մանեթ. ճշմարի՛տ, եթե այդպիսիք մեռանին, մինչև չորս հինգ

284

  1. Ցավելով մտաբերում եմ այստեղ մի քանի քահանայք, որ ժողովրդի հետ կռիվ ու վեճ էին բանում կողոպուտ պահանջելով, թե արձան է որ այս հանգուցելու այսինչ և այնինչ հանդերձները ևս տային նոցա: Զզվելի՜ իրավունք: