Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաթսունը ևս չէ խոսում։ Վաթսունի մեջ կան քառասուն և հինգ կամ հիսուն միջակ մարդիկ, որոնց ամոթ է հարուստի ներկայությամբ խոսել, կամ հրատարակել յուրյանց կարծիքը. պատճառ, մի անգամ հավատացած են, թե կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է միայն պարոններին, այսինքն նոցա, որ շատ արծաթ ունին։ Միջին դասակարգի մարդիկը, եթե հավաքվին մի այնպիսի տեղ, ուր չկան հարուստ մարդիկ, այնտեղ խոսում են, քննում են և շատ անգամ ավելի առողջաբար մտածում են, քան թե մի ութսուն տարեկան ջախջախած ծեր, որ միշտ գանչվում է ժողով, որովհետև հարուստ էր։ Այս կերպով մնացին մեջտեղում տասն կամ տասն և հինգ հոգի հարուստքը, որ խոսում էին։ Բայց պիտի այս ևս ասել, որ այս մարդիկը ևս բաժանվում են զանազան դասակարգ։ Ծեր կամ հին ժամ տնակներից հարուստ տան ժառանգը, ավելի պատվավոր է, քան թե մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ. այս պատճառով ևս, նորա կարծիքը կամ խոսքը ավելի մեծակշիռ է։ Սակայն այս է բանը, որ այդ ծերերը անցուցած լինելով, ինչպես ևս, յուրյանց ժամանակները, ամենայն բանի վերա նայում են այն աչքով, ինչ աչքով նոցա հայրերը նայում էին, կամ ամենայն բան չափում էին հին չափով։ Այժմյան ժամանակիս տղայքը բոլորովին ուրիշ կերպով են նայում և հավան չեն ծերերի կարծիքին։ Ծերերը պահանջում են, որ ամենայն բան կամաց-կամաց լինի, համբերությամբ լինի, առանց մի մարդու անձնասիրության մոտենալու, բայց երիտասարդքը պահանջում են, որ վճռաբար կատարվի ամենայն գործ, հետ դրվի դանդաղկոտությունը և չխնայվի մի մարդու անձնասիրություն, եթե այդ մարդը յուր անձնասիրությամբ կապում էր ազգի կամ քաղաքի հառաջադիմության ընթացքը։ Խոսակցության ձայնը սկսանում է այնուհետև բարձրանալ, հասանում է մինչև միմյանց պատվի ձեռնամերձ լինելու, ծերը ազդում է երիտասարդին, դու դեռ տղա ես, ի՛նչ մարդ ես, որ մեջտեղ ես եկել, քո խելքի բան է այսպրսր բաների վերա խոսել։ Երիտասարդը առավել է զայրանում և պատասխանում է. ժամանակը մեզ է պատկանում, և մեք ավելի լավ ճանաչում ենք նորան, քան թե դուք, ձեր ժամանակը անցավ, հերիք է, որ ձեր պեսների անխել կարծիքները երեսուն-քառասուն տարի պաշտվեցան քաղաքի կամ ազգի վնասի համար։ Մյուս մնացող հարուստներից ոմանք նույնպես խոսում են յուրյանց մեջ։ Նոցանից մինը կամ երկուքը պահում են երիտասարդի կողմը, մյուսքը

289

19—162