Այս էջը հաստատված է
— Ճշմարի՛տ է, լավ տաղը շատ լավ բան է։ Բայց իմ տաղարանի մեջ չկա այս, չնայելով, որ բավական հարուստ տաղարան ունիմ, չնայելով որ Բաղդասար Խալֆայի բոլոր տաղերը. Զիս քո սիրոյն, Արիք որ երթամք, Գարունն է բացվեր...
Երգի կախարդիչ շարունակությունը ընդհատեց իմ տիրացուի բանասիրական քննությունը. լսվում եր․
|
— Չէ,— ասաց Կոմս էմմանուելը,— չէ կարելի, որ ես մի րոպե չմտանեմ Մահտեսի Թովմասի տուն։ Մնացեք բարյավ. ներողությո՛ւն, որ չեմ կարող ավելի երկար ընկերակից լինել ձեզ։