Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չինչ, ո՛չինչ,— պատասխանեց տիրացուն կակազելով և բոլորովին մեքենաբար, առանց հասկանալու ասածի խորհուրդը։

Կոմս էմմանուելը մտավ Մահտեսի Թովմասի բակը։

Արդեն երեկոյան ժամը ինն էր համարյա, և շամանդաղը սկսում էր փոքր առ փոքր գետինը առնուլ: Դատարկ փողոցի մեջ լսվում էր մի բարձրաձայն երգեցողություն, «Յո՛ր քահանայն և Ղևտացին հանդիպեալ զանց արարին, աւա՛ղ ո՛հ»...

Այդ տիրացուն էր, որ տաղերի մասին խոսելուց ոգևորվելով, ցույց էր տալիս անմարդացած փողոցի պատերին յուր երաժշտական քանքարը։

Այստեղ հարկավոր է չթողուլ առանց հիշատակի այն, որ մյուս առավոտը, որի օրամտի մասին խոսեցի, պաշտոնական լուր էր այդ քաղաքի պառավների բերանում, թե Կոմս էմմանուելը կամի նշանվիլ Մահտեսի Թովմասի դստեր հետ։

301